Ուկրաինայի 3 նախկին նախագահները՝ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման և Վիկտոր Յուշչենկոն, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որի տեքստն այսօր հրապարակվել է «Նաշա Ուկրաինա» կուսակցության կայքում, հայտնում է gazeta.ru-ն:
«Ուկրաինայում խորը քաղաքական ճգնաժամ է ստեղծվում, որը կարող է ծանր հետևանքներ ունենալ ամբողջ ուկրաինական պետության, դրա տարածքային ամբողջականության, անկախության և ինքնավարության համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Նախկին նախագահների խոսքով՝ այդ ճգնաժամի գլխավոր պատճառը նոյեմբերի 29-ին Վիլնյուսում ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ կառավարության չհամակարգված աշխատանքն է:






































