Միդլթոնների ընտանիքին կասկածում են տիտղոսը շահադիտական նպատակներով օգտագործելու մեջ: Ըստ լրագրողների՝ թագավորական ընտանիքը բառացիորեն «կանխիկացնում է» իր կարգավիճակը:
3-ամսական արքայազն Ջորջի մկրտությանը Ջեյմս և Պիպա Միդլթոնները ժամանել էին 140 ֆունտ արժողությամբ «լյուքս» դասի ավտոմեքենայով, սակայն լրագրողները պարզել են, որ հատուկ թագավորական ընտանիքի համար ավտոբրենդը բավականին մեծ զեղչեր է արել: Իրենց կարգավիճակի շնորհիվ Միդլթոնները մեքենայի արժեքից բավականին ցածր գումար են վճարել:
Ավտոկոնցեռնն էլ իր հերթին այդ նվերով իր համար գովազդի ևս մեկ հնարավորություն է ստեղծել:








































