Monday, 15 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Մինչև տարեվերջ Հայաստանի զինված ուժերը կհամալրվեն արդիական տանկերով

Հայաստանի զինվորական շրջանակներից «Ազատությանը» հայտնի է դարձել, որ լեհական ընկերություններից մեկը արդիականացնում է Հայաստանի զինված ուժերի Т-72 տեսակի տանկերը: Քանակությունն անհայտ է, որևէ տեղեկություն չի հաղորդվում նաև արդիականացված տանկերի տեխնիկական տվյալներր վերաբերյալ: 
 
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկությունը՝ նշելով. – «Նման տեղեկություն չենք տրամադրում մամուլին, թե սպառազինության ի՞նչ քանակ, տեսակ և որտե՞ղ ենք կատարելագործում: Հայաստանի պաշտպանության նախարարության սպառազինության կատարելագործումը շարունակական գործ է և հանդիսանում է մեր աշխատանքի գերակա ուղղություններից մեկը»:
 
Հայկական տանկերի արդիականացման մասին տեղեկությունը առաջինը օրերս հրապարակել է Մոսկվայում գործող հեղինակավոր՝ «Սպառազինության համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնը» (Центр анализа мировой торговли оружием), որը հայտնի է Ռուսաստանի պաշտպանության նախարարության, ռազմական հետախուզության հետ ունեցած կապերով:
 
Ըստ կենտրոնի` լեհական «Բումար լաբեդի» (Bumar Łabędy) ընկերությունում ընթանում է հայկական զինված ուժերի Т-72 տեսակի թվով 84 տանկերի արդիականացումը, և աշխատանքների ավարտից հետո հայկական Т-72-ները կդառնան լեհական PT-72U կարգի տանկեր: Ըստ աղբյուրի` գործարքի ընդհանուր գումարը կազմում է մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլար: Տանկերի արդիականացումը պետք է ավարատվի 2015 թվականին, սակայն առաջին արդիականացված խմբաքանակը պատրաստ կլինի մինչև տարեվերջ:
 
«Բումար լաբեդի»-ն լեհական ռազմաարդյունաբերության ոլորտի հնագույն ձեռնարկություններից է: Սպառազինության արտադրությամբ զբաղվում է 1938 թվականից:
 
Razm.Info-ի մեկնաբան Գարիկ Հարությունյանի ներկայացմամբ` արդիականացումից հետո հայկական տանկերը իրենց հզորությամբ հավասարվում են ռուսական արտադրության Т-90 տանկերին:
 
« PT-72-ի դեպքում ավելացված է, օրինակ, դինամիկ զրահ, արդիականացվել է շարժիչը` դրվել է նոր շարժիչ, փոխվել են նաև կապի սարքավորումները: Փոխվել են դիտման սարքերը, տեղադրվել են տեսախցիկներ: Եվս մի քանի սարքեր են տեղադրվել: Կրակի կառավարման համակարգը նույնպես փոխվել է», – որոշ մանրամասներ ներկայացրել է Հարությունյանը:
 
 Համեմատությունը Т-90 տանկերի հետ պատահական չէ: Այս ամռանը հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ գծով Հայաստանի դաշնակիցը համարվող Ռուսաստանը մոտ 4 միլիարդ դոլարի սպառազինության վաճառքի պայմանագրեր ունի Ադրբեջանի հետ և այդ շրջանակում Բաքվին արդեն իսկ մատակարարել է հարձակողական նշանակության մեծաքանակ զինտեխնիկա, այդ թվում՝ 94 միավոր Т-90С տեսակի տանկեր:
 
Բազմաթիվ դիտորդների համոզմամբ` ռուսական կողմի այդ մատակարարումները որպես Երևանի նկատմամբ ճնշամիջոց իրենց դերն ունեցան, ու Հայաստանը նաև այդ պատճառով ստիպված եղավ հրաժարվել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից և որոշում կայացրեց անդամակցել Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծված Մաքսյաին միութանը:
 
Ուշագրավ է, որ Հայաստանը տանկերի արդիականացման պայմանագիր է կնքում ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանի հետ: Ուշադրություն է գրավում ոչ միայն պայմանագրի բնույթը, այլև ծավալը՝ 100 միլիոն ԱՄՆ դոլար:
 
Այս կապակցությամբ հիշեցնենք, որ ռազմաարդյունաբերության ոլորոտում համագործակցության վերաբերյալ նախորդ ամիսներին Հայաստանը պայմանավորվածություններ ձեռք բերեց նաև ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների` Միացյալ Նահանգների, Իտալիայի և Հունաստանի հետ:

 

 Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում