41-ամյա Ռայան Ռեյնոլդսն ու 30-ամյա Բլեյք Լայվլին ամուսնացած են արդեն գրեթե վեց տարի. զույգն ամուսնացել է 2012 թվականի սեպտեմբերին։ Այս ողջ ընթացքում, ամուսինները, որ արդեն հասցրել են երկու երեխա ունենալ, չեն նկատվել սկանդալներում, իսկ իրենց ընտանիքում անհամաձայնությունների մասին ցանկացած նորությանը՝ հումորով են պատասխանել։

Թե ինչպես է դերասանական զույգը կարողանում պահպանել երջանիկ ամուսնությունը պատմել է Ռեյնոլդսը՝ People ամսագրին տված հարցազրույցում։
Մենք թույլ չենք տալիս, որ մեր նկարահանումների ժամանակացույցը հատվի,– ասել է նա։ Ամեն ինչ շատ պարզ է. երբ ֆիլմում նկարահանվում է Ռայանը, Բլեյքը դա չի անում, և՝ հակառակը։












































