Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավի Էրնանդեսն ու Անդրես Ինյեստան դեռ չեն վերադարձել թիմի ընդհանուր խմբի հետ մարզումներին:
Առաջինն անհարմարություններ է զգում աջ ոտքի մկանների շրջանում, իսկ երկրորդին դեռ անհանգստացնում է ձախ ոտքի մկանների ցավը:
Թիմի պաշտպան Ժորդի Ալբան շարունակում է աշխատել մնացած թիմակիցների հետ` ընդհանուր խումբ երեկ իր վերադարձից հետո:











































