Sunday, 21 06 2026
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ

Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի և Սլովակիայի գյուղատնտեսական բուհերի միջև

Մեկնարկել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակության այցը Սլովակիայի Հանրապետություն:

Պատվիրակության առաջին հանդիպումը Նիտրայի գյուղատնտեսական համալսարանի աշխատակազմի հետ էր: Նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանի պատվիրակությունը Սլովակիայում է` այս երկրի կրթության, գիտության և սպորտի նախարար Դուշան Չապլովիչի հրավերով:

Արմեն Աշոտյանի խոսքով` այցի նպատակը գիտակրթական ոլորտում միջպետական համագործակցության զարգացումն է. բացի այդ, ըստ նախարարի` հայկական կողմի համար առաջնային է` ընդլայնել միջբուհական համագործակցությունը:

«Ես ուրախ եմ, որ երկու բուհերը` Հայաստանի ազգային ագրարային համալսարանը /հիմնադրամ/ և Նիտրայի գյուղատնտեսական համալսարանը, արդեն կուտակել են համագործակցության մեծ փորձ, և այսօր մենք ներկա ենք այդ համագործակցության իրավական հիմքերի ամրապնդման գործընթացին: ՀՀ կառավարության գերակայության շրջանակում է գյուղատնտեսության զարգացումը, և այդ համատեքստում գյուղատնտեսական մասնագիտությունների զարգացումը մենք դիտարկում ենք` որպես լավագույն ներդրում ոլորտում»,-նշել է Ա. Աշոտյանը:

Անդրադառնալով Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին` նախարարը նշել է, որ մինչև 2015 թվականը Հայաստանը ստանձնել է Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը, որը, ըստ Ա. Աշոտյանի, մեկ անգամ ևս ընդգծում է կրթական բարեփոխումներում եվրոպական գործընկերների վստահության արտահայտումը: Ողջունելով հյուրերին` բուհի ռեկտոր Պիտեր Բելիկը հույս է հայտնել, որ այսուհետ ևս գիտակրթական ոլորտում Հայաստանի և Սլովակիայի միջև առկա համագործակցության բարձր մակարդակը կպահպանվի և կզարգանա:

Հանդիպման ընթացքում Նիտրայի գյուղատնտեսական համալսարանի աշխատակազմի ներկայացուցիչները ներկայացրել են շնորհանդես` բուհի գիտակրթական պոտենցիալի, կառուցվածքի, ծրագրերի և հեռանկարների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին երկու բուհերի ռեկտորները ստորագրել են փոխըմռնման հուշագիր, որը նախատեսում է ուսանողների և դասախոսների փոխանակում, ընդհանուր ծրագրերի իրականացում, ինչպես նաև փորձի փոխանակում:

Նշվել է, որ Նիտրայի գյուղատնտեսական համալսարանը վերջերս է միջազգային հավատարմագրում անցել. այդ կապակցությամբ բուհի ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնել` իրենց աջակցությունը ցուցաբերել Հայաստանի ազգային ագրարային համալսարանին` վերոնշյալ գործընթացում:

Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շրջանավարտները, ովքեր հետազոտական ծրագրեր են իրականացնում Նիտրայի գյուղատնտեսական համալսարանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում