Ամերիկյան Coach բրենդը Disney ընկերության հետ համագործակցություն է ներկայացրել։ Ready-to-wear հագուստի հավաքածուն ստացել է «Մութ հեքիաթ» անվանումը, քանի որ այն փոխում է Դիսնեյի արքայադստրերի մասին դասական պատկերացումները և բացահայտում է նրանց անսովոր կողմից։ Այսպես, հավաքածուի բոլոր տարրերի վրա հայտնվում է Սպիտակաձյունիկի կծած խնձորը՝ գանգի տեսքով, իսկ «Քնած գեղեցկուհու» դղյակը սարսափեցնող գոթական տաճար է հիշեցնում։

Հավաքածուում սպորտային շապիկներ են՝ վիտրաժային ոճով, կաշվե բաճկոններ, բարձր երկարաճիտ կոշիկներ և լայն ջինսեր։
























































