Wednesday, 24 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել

Պարտավոր ենք երկրում առկա խանդավառ տրամադրությունը կապիտալիզացնել. նախկին նախարարը պատրաստ է աջակցել ամեն հարցով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը էներգետիկայի ոլորտում առկա դրական միտումները առավել զարգացնելու կողմնակից է: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում նորանշանակ նախարարին աշխատակիցներին ներկայացնելիս նա նշեց, որ պետք է գործադրել դրամատիկ ջանքեր, որպեսզի ոլորտն ի վիճակի լինի սպասարկել ապագայի վերաբերյալ տեսլականը: «Այլընտրանքային էներգետիկայի զարգացումը վերջին 1.5 տարվա ընթացքում բավականին լավ տեմպերով զարգանում է, պետք է  սա շարունակել ու հնարավորինս մեծ թափ հաղորդել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց մի քանի ծրագրեր, որոնց պետք է հատուկ ուշադրություն դարձնել:

Դրանցից է Մեղրի ՀԷԿ-ի շինարարությունը, որը, ըստ վարչապետի, հայկական ու իրանական կողմի համար անհասկանալի պատճառներով չի իրականանում: «Իրանի գործընկերների հետ պետք է սերտորեն համագործակցենք, բոլոր փաստաթղթերը ստորագրված են, բոլոր կողմերը համաձայն են, նույնիսկ ֆինանսավորման խնդիրն է լուծված, բայց գործընթացն առաջ չի շարժվում, պետք է ախտորոշել ինչն է պատճառը»,-ասաց վարչապետը: Փաշինյանը կարևորեց նաև ատոմային էներգետիկայի զարգացումը՝ այս իմաստով կարևորելով Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների հանդեպ նախանձախնդրությունը: Բացի այդ, ըստ նրա, պետք է հասկանալ, թե ինչու մինչև այսօր չի հաջողվում որևէ կոնկրետ արդյունք արձանագրել նոր ատոմակայանի կառուցման գործում: «Ես հույս ունեմ, որ այլընտրանքային էներգետիկայի զարգացումը չի մեկնաբանվում որպես Հայաստանում ատոմային էներգետիկայի վերացման գործընթաց: Մենք պետք է այս հարցում ամբիցիոզ լինենք»,-հավելեց վարչապետը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին նախարար Աշոտ Մանուկյանը նշեց, որ պատրաստ է այս ընթացքում իր կուտակած փորձը գիտելիքները, հմտությունները կիսել նախարարության ու նախարարի հետ: «Վստահ եմ, որ այս ոլորտում ծրագրերի շարունակականությունը կարևոր նախապայման է զարգացման համար»,-ասաց նա։ Նախկին նախարարի խոսքով՝ Հայաստանում առկա է խանդավառ տրամադրվածություն, որը պետք է կապիտալիզացնել:

Նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանն էլ շնորհակալություն հայտնեց վստահության համար: «Անկեղծորեն հասկանում եմ ինչ պատասխանատու ոլորտի ղեկավարումն եմ ստանձնել, մեկ-երկու օրվա ընթացքում փորձում եմ հնարավորինս տիրապետել ոլորտի խնդիրներին: Համոզված եմ, որ հմտություններս ու կարողություններս կկարողանամ ծառայեցնել գործին՝ ապահովելու ոլորտի կայուն զարգացումը, էներգետիկ անվտանգությունը»,-ասաց Արթուր Գրիգորյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում