Դեկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Լուկաս Գասսերին:
ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել ՀՀ պաշտպանության նախարարության և Շվեյցարիայի պաշտպանական գերատեսչության, ինչպես նաև շվեյցարական ոչ կառավարական մի շարք կազմակերպությունների` Ժնևի անվտանգության քաղաքականության կենտրոնի, Ժնևի հումանիտար ականազերծման միջազգային կենտրոնի և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողություն Ժնևի կենտրոնի հետ համագործակցության հեռանկարների շուրջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:








































