Ջորջ Սորոսի ղեկավարած Open Society Foundation ֆոնդի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ իրենք դադարեցնում են իրենց գործունեությունը Հունգարիայում՝ բարերարի հայրենիքում՝ Հունգարիայի կառավարության վարած ռեպրեսիվ քաղաքականության պատճառով՝ գրում է hubs.ua-ը:
«Հունգարիայի կառավարությունը քննադատում է մեր աշխատանքը և անիրավացիորեն մերժում է քաղաքացիական հասարակությունը՝ ելնելով քաղաքական շահավետությունից և կիրառելով այնպիսի ռազմավարություն, որ նկատելի չի եղել ԵՄ-ում: Խոսքը, այսպես կոչված, Stor Soros-ի մասին է: Մենք չենք կարող երաշխավորել մեր և մեր գործընկերների աշխատանքի անվտանգությունը և չենք կարող թույլ տալ մեզ պետական միջամտության կամայականության դեմ պաշտպանություն կազմակերպել»,- ասել է «Բաց հասարակություն» ֆոնդի ղեկավար Պատրիկ Գասպարը:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ «Բաց հասարակություն»-ը իր շտաբը տեղափոխում է Բեռլին:










































