Monday, 22 06 2026
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ

Հեղափոխական փողոցի հակահեղափոխական ստվերը

Երեկ տարածքային կառավարման նոր նախարար Սուրեն Պապիկյանը հասարակությանը կոչ էր արել` ձեռնպահ մնալ փողոցները փակելու միջոցով պայքարելու պրակտիկայից: Նախարարի կոչը ինքնին հասկանալի է` երկիրը պետք է վերադառնա բնականոն հուն: Սակայն Պապիկյանի կոչը մնաց անլսելի. մարդիկ ճանապարհները շարունակում են փակել ամենատարբեր պատճառներով:

Օրինակ` երեկ Լոռու մարզի մի շարք գյուղերի բնակիչներ մոտ կես ժամ փակ են պահել Վանաձոր-Սպիտակ միջպետական ճանապարհը՝ այդպիսով իրենց դժգոհությունն արտահայտելով կաթի մթերման ցածր գներից: Երևանում էլ` քաղաքացիների մի խումբ ավտոմեքենաներով շրջափակել էր Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքը` պահանջելով, որպեսզի Տարոն Մարգարյանը հետևի Սերժ Սարգսյանի օրինակին և հրաժարական տա:

Առանձին քննարկման թեմա է այն հարցը, թե ինչքանով է հիմնավոր քաղաքացիների այս կամ այն պահանջը: Գործ ունենք հեղափոխության սահմանած բարձր նշաձողերի ու վարքագծային կանոնների հետ: Մարդիկ կարծում են, որ թարմ հետքերով պետք է լուծում ստանան իրենց պրոբլեմները: Սա` մի կողմից, խոսում է նոր կառավարությունից հասարակության մեծ ակնկալիքների մասին, մյուս կողմից` լատենտ անվստահության մասին, որի խորքում այն մտահոգությունն է, որ հեղափոխական տրամադրությունների անկումից հետո կառավարությունը կվերադառնա հին ռեժիմին, այսինքն` անլսելի կդառնա հասարակության համար:

Հեղափոխության ալիքի վրա ձևավորված կառավարությունները նման դեպքերում կանգնում են բարդ երկընտրանքի առջև: Մի կողմից` հենց կառավարության այսօրվա անդամներն են լեգիտիմացրել պայքարի հեղափոխական մեթոդները, մյուս կողմից` չի կարելի թույլ տալ, որ երկիրը ներքաշվի հեղափոխական պերմանենտ հորձանուտի մեջ:

Առաջինը կառավարությունը պետք է հաղթահարի հեղափոխական իներցիան. վարչապետն ու նրա թիմը պետք է գիտակցեն, որ այլևս ոչ թե հեղափոխական հարթակ են, այլ` պետական իշխանություն, որը բոլոր խնդիրները պետք է լուծի օրենսդրության շրջանակներում: Օրինակ` եթե կաթնամթերման հետ կապված խնդիր կա, ապա դա գտնվում է իշխանության օպերատիվ արձագանքման տիրույթում ` հասկանալու համար, թե որն է պրոբլեմի արմատը` սաբոտա՞ժը, տնտեսության սխալ կառուցվա՞ծքը, թե՞ թույլ տնտեսության օբյեկտիվ պրոբլեմները:

Կամ` հասկանալի է, որ ինչ-որ կերպ պետք է լուծվի քաղաքականապես մոտիվացված կալանավորների հարցը: Սակայն այստեղ նոր կառավարությունը պարտավոր է անկեղծ զրույց ունենալ հասարակության հետ: Մի կողմից` Հայաստանն անհրաժեշտաբար պետք է փակի քաղաքական դատավարությունների ամոթալի էջը, մյուս կողմից` ցանկացած դատապարտյալ կամ կալանավոր ազատության մեջ պետք է հայտնվի իրավական հիմքերով, որպեսզի հետագայում չլեգիտիմացվեն քաղաքական արմատականությունն ու իրավական կամայականությունը:

Այլ խնդիր է հեղափոխության և, այսպես կոչված, հակահեղափոխության դիմակայությունը: Այստեղ լուծումները մի քանիսն են: Գուցե նոր կառավարությունն այնքան ինքնավստահ է, որ կարծում է, թե կարող է ճգնաժամը հաղթահարել զուգահեռ համակարգերի ստեղծման ճանապարհով: Այս դեպքում գործ ունենք, այսպես կոչված, քաղաքական համակեցության հետ, երբ կառավարությունը խոչընդոտ չի տեսնում, որ խորհրդարանում գոյություն ունի այլ մեծամասնություն կամ մայրաքաղաքը ղեկավարում է նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկը: Այդ պարագայում` արտահերթ ընտրությունների թեման կորցնում է իր ակտուալությունը, ըստ այդմ` նոր կառավարությունը իր բարձր հեղինակության հաշվին պետք է հանգստացնի փողոցային կրքերը, որովհետև հնարավոր չէ մի ձեռքով խրախուսել Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող հեղափոխականներին, մյուս ձեռքով քաղաքացիներին կոչ անել` այլևս փողոցներ չփակել:

Մյուս տարբերակն այն է, որ նոր կառավարությունը հայտարարում է, թե իր միակ նպատակն արտահերթ ընտրությունների նախապատրաստումն է, ընդ որում` բոլոր մակարդակներում, որպեսզի քաղաքական և կադրային հարթությունների վրա հեղափոխության հաղթանակը կապիտալացվի:

Սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ակնհայտորեն չի գնում ոչ առաջին և ոչ էլ` երկրորդ տարբերակով և ընտրել է, այսպես կոչված, միջանկյալ տարբերակ` արտահերթ ընտրությունների սպասման միջոցով փորձելով մոբիլիզացված պահել հասարակությանը: Միջանկյալ այս տարբերակը կարող է արդյունավետ լինել, եթե կառավարությունը կարողանա նաև ռացիոնալ լուծումներ առաջարկել, լուծում տալ հասարակությանը հուզող մի քանի հարցերի: Այլ կերպ ասած` գտնել բանաձև, որը թույլ կտա կառավարություն լինելով պահել նաև փողոցը` ռացիոնալ մեսիջների և արտահերթ ընտրությունների սպասումով: Իհարկե, Նիկոլ Փաշինյանի թիմի այս մարտավարությունը ռիսկային է, որովհետև եթե այսօր փողոցը գործում է հեղափոխության ազդեցությամբ կամ իներցիայով, ապա Նիկոլ Փաշինյանի կամ կառավարության վարկանիշի հնարավոր անկման համատեքստում փողոցը կարող է դառնալ արդեն ոչ թե հեղափոխության, այլ` պերմանենտ անկայունության խորհրդանիշ: Պատկերավոր ասած` փողոցի հեղափոխական դեմքը միշտ կսրող է ունենալ հակահեղափոխական ստվեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում