Միգրացիայի ճանապարհին ունեցած մի փոքր դադարից հետո կրկին օդ բարձրացած ձյունաճերմակ սագերի երամը «ցունամի» է առաջացրել Կանադայի Ռիչմոնդ քաղաքի մոտ:
Նկարահանումն իր բջջայինով արել է հիասքանչ տեսարանի ականատեսներից մեկը:
Տեսանյութի վերջում այնտեղ եղած աղջիկներից մեկը ստուգում է իր մազերը՝ նման անակնկալ իրավիճակից հետո համոզվելու, որ թռչունները ոչինչ չեն թափել:








































