Sunday, 21 06 2026
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում

Ինչ պատգամներ է հղել Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը ՀՀԿ խորհրդի 239 անդամից 216-ը մասնակցել է նիստին, բայց միայն 10 հոգու բացակայությունն է եղել անհարգելի։ Սերժ Սարգսյանը մի քանի պատգամ է հղել թիմակիցներին՝ նոր կառավարության հետ ճանապարհ անցնելու ցանկություն ունեցող բարձրաստիճան ՀՀԿ-ականները պետք է կասեցնեն իրենց անդամությունը ՀՀԿ-ին։

Ներկաներից միայն սփյուռքի նախարարի աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանն է առարկել՝ ասելով, որ անձամբ ինքը հրաժարականի դիմում է գրել պաշտոնից, բայց ինչո՞ւ պետք է քաղծառայողները դիմում գրեն և հեռանան կամ ՀՀԿ անդամությունը սառեցնեն՝ մարդիկ քննություն են տվել, աշխատում և ընտանիք են պահում։ Սերժ Սարգսյանը պարզաբանել է, որ խոսքը միայն հայեցողական ու քաղաքական պաշտոն զբաղեցնողների մասին է։ Ս․ Սարգսյանն արձանագրել է նաև ՀՀԿ-ում առկա ստատուս քվոն․ «Ունենք առնետ Ֆելիքս Ցոլակյան, թուլակամ Շիրակ Թորոսյան»։

Իսկ Փաշինյանին կողմ քվեարկած ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի մասին էլ ասվել է, թե «չհասկացվածության» պահ է եղել, իբր Պողոսյանին նախապես ասել են, որ կողմ պետք է քվեարկի, եթե հասկանան, որ ձայները քչություն են անելու, սակայն հետո չեն զգուշացրել, որ կարող է չքվեարկել։ Իսկ քվեարկության օրը նիստից բացակայող Հերմինե Նաղդալյանի մասով էլ ՀՀԿ նախագահը հեգնել է՝ Վահրամ Բաղդասարյանին կարգադրելով ճշտել․ «Հերմինեն 15 մետր է՞լ չէր կարող քայլել»։

Նա նաև հորդորել է, որ լինեն մաքսիմալ միասնական, զուսպ, զգուշավոր հրապարակային խոսքում՝ «թույլ ենք տալիս, որ նոր կառավարությունն աշխատի, որպեսզի մեր վարքով համաժողովրդական նոր ալիք չբարձրացնենք»։ Իսկ ապագայի հետ կապված ասել է՝ գիտի, որ բազում հարցեր ունեն իրեն ուղղված, այդ բոլոր հարցերի պատասխանները կտա 2-3 ամսից, մինչև ջրերը պարզվեն, ու գործընթացներում որոշակիություն նկատվի»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում