ԱՄՆ Տեխաս նահանգում հայտնվել է նոր տեսարժան վայր՝ աշխարհում ամենամեծ քաղցրաբլիթից տունը: Ինչպես գրում է The New York Daily News-ը, ուտելի տունը հայտնվել է Բրայան քաղաքում: Շինությունն արդեն ստացել է Գինեսի ռեկորդների գրքի արտոնագիր:
Տնակի շինարարության համար օգտագործվել է 1.3 տոննա շաքար, 3.3 տոննա ալյուր, 816 կգ կարագ և 7.2 հազար հատ ձու:
Տեսարժան վայր կարելի է այցելել մինչև դեկտեմբերի 14-ը: Մեծահասակների համար տոմսն արժե 3 դոլար, փոքրերի համար՝ 2 դոլար:
Գոյացած դրամական միջոցները կուղղվեն բարեգործական նպատակներով:














































