Խորվաթիայում հաստատել են ազգային արժույթի՝ կունայի փոխարեն եվրոյի անցնելու պատրաստակամության մասին: Այս մասին հաղորդել է Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը:
Պլենկովիչի խոսքերով՝ երկիրը 100%-ով պատրաստ է եվրոյի անցմանը: Իսկ մի արժույթից մյուսին անցնելը պետք է համեմատաբար արագ և էժան լինի: Վարչապետը նաև հաստատում է, որ որպես նոր պետական արժույթ եվրոյի օգտագործումը երկրին շատ առավելություններ կտա:

Սակայն նախքան եվրոյին անցնելը՝ երկրի գլխավոր խնդիրն է դառնալու պետական պարտքի կրճատումը, որը գերազանցում է ՀՆԱ-ի 80%-ը:
Խորվաթիան Եվրամիություն է մտել 2013 թվականի հուլիսի 1-ին: Այսօր այն ԵՄ ութ երկրներից մեկն է, որը սեփական ազգային արժույթ է օգտագործում:










































