Sunday, 07 06 2026
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

100 մլն դրամ՝ երեխաների բուժման համար. «Ամերիան» 4-րդ բարեգործական աճուրդն է կազմակերպում

Արդեն 4-րդ տարին անընդմեջ «Ամերիա» ընկերությունների խումբը բարեգործական աճուրդ է կազմակերպում՝ ծանր հիվանդություն ունեցող մանուկների կյանքը փրկելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

Նրա խոսքով՝ անցյալ տարի, դեկտեմբերի 11-ին, կայացել էր 3-րդ բարեգործական աճուրդը, որի ընթացքում հավաքվել էր մոտ 35.5 մլն դրամ, և որն «Ամերիան» կրկնապատկել է՝ դարձնելով 71 մլն դրամ: «Բացի դրանից՝ 1 ամսվա ընթացքում եղան ևս 8 մլն դրամի հանգանակություններ, արդյունքում աճուրդի շրջանակներում հավաքվեց ավելի քան 79 մլն դրամ, որն ուղղվեց հիվանդ երեխաների բուժմանը»,- ասաց Տ. Ջրբաշյանը՝ հավելելով, որ այս տարվա ընթացքում «Ամերիա» ընկերությունների խմբի կողմից հիվանդ երեխաների բուժման համար արդեն փոխանցվել է շուրջ 21 մլն դրամ, որից 1մլն դրամը Ամերիայի աշխատակիցների նվիրատվություններն են: Ընդհանուր առմամբ 1 տարվա ընթավքում` 2012թ. դեկտեմբերից մինչև 2013թ. դեկտեմբեր շուրջ 100 մլն դրամ է փոխանցվել երեխաների բուժման համար:

««Երեխաներ առանց ցավի» հիմնադրամի հետ մենք օգնեցինք 5 երեխայի՝ իդեոպատիկ արտրիդի հետ կապված խնդիրներով, ընդհանուր առմամբ ծախսվեց մոտ 13 մլն դրամ»,- ասաց Ջրբաշյանը՝ հավելելով, որ այդ 5 երեխաներից 2-ը արդեն ապաքինվել են:

«Նվիրիր կյանք» հիմնադրամի հետ համատեղ օնկոլոգիական խնդիրներ ունեցող 6 երեխայի համար հատկացվել է մոտ 33 մլն դրամ: «Մի քանիսը այդ գումարներով տեղափոխվեցին Գերմանիա՝ վիրահատվելու: Ցավոք, եղան երեխաներ, որոնց չհաջողվեց փրկել: Առնվազն 3 երեխայի համար, սակայն, այդ օժանդակությունը եղավ վճռորոշ: «Օգնեմ» հիմնադրամի հետ 6 երեխայի փորձեցինք ապահովել անհրաժեշտ՝ Հայաստանում չգրանցված դեղամիջոցներով՝ 10 մլն 383 հազար դրամ արժողությամբ»,- ասաց Տ. Ջրբաշյանը:

«Ամերիա» ընկերությունների խումբը աշխատել է նաև «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հիմնադրամի (3 մլն 678 հազար դրամ) հետ: Տարբեր այլ հիմնադրամների միջոցով երեխաների բուժման նպատակով ծախսվել է ևս 9 մլն դրամ:

Տարվա ընթացքում հավաքված մոտ 21 մլն դրամը դարձյալ ծախսվել է տարբեր բարեգործական հիմնադրամների միջոցներով, որոնց վերաբերյալ ամբողջական հաշվետվությունները պատրաստ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում