Անկարան և Բրյուսելը մտադիր են հստակ քայլեր ձեռնարկել այցագրի համաձայնագրի հարցով այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կանաչ լույս վառեց ռեադմիսիայի համաձայնագրի ստորագրմանը՝ ԵՄ-ի հետ այցագրի ռեժիմի լիբերալիզացման դիմաց՝ հաղորդում է Hürriyet Daily News-ը:
Թուրքիան ռեադմիսիայի մասին համաձայնագիրը կհաստատի երրորդ երկրների քաղաքացիների համար, երբ սկսվեն բանակցությունները Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ-ի հետ առանց այցագրի ռեժիմի շուրջ բանակցությունները:
Հաղորդվում է, որ Անկարան կարող է դադարեցնել գործընթացը, եթե Եվրոպական խորհուրդը թույլ չտա հեշտացնել այցագրի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար այն բանից հետո, երբ ռեադիմիսիայի մասին համաձայնագիրն իրագործվի: Իսկ եթե գործընթացը հաջող ընթանա, ապա Թուրքիայի քաղաքացիները կարող են երեք տարի անց Եվրոպա այցելել առանց այցագրի:









































