Քաղաքացի Նախշուն Ենգիբարյանն այսօր նախագահական նստավայրի դիմացի մայթին ցանկացել է ինքնահրկիզման փորձ անել։
Epress.am-ի փոխանցմամբ՝ թոշակառու կինը ձեռքին տոպրակով մոտեցել է Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանի անցումին, ապա տոպրակից հանել է վառելանյութով շիշը և լուցկու տուփը, սակայն տարածքում հսկողություն իրականացնող ոստիկանները ձեռքից վերցրել են շիշն ու լուցկին, ապա շտապ օգնության մեքենա կանչել։
Մանրամասները՝ Epress.am-ի տեսանյութում








































