«Հավերժական ազատություն» օպերացիայի ընթացքում, որն Աֆղանստանում սկսվել է 2001 թվականին, այդ երկրում արդեն ավելի քան 2153 ամերիկացի զինծառայող է զոհվել: Այս մասին հայտնում է AP գործակալությունը, որն ամերիկյան ուժերի կորուստների սեփական հաշվարկ է իրականացնում տարբեր թեժ կետերում:
Զեկույցում նշվում է, որ զոհերի ընդհանուր թվից 1785 զինվոր և սպա սպանվել են զինված ընդհարումների ժամանակ: Եվս 132 զինծառայող զոհվել է Աֆղանստանի սահմաններից դուրս՝ օպերացիայի շրջանակում մարտական հանձնարարությունների կատարման ժամանակ:
Բացի այդ, Աֆղանստանում այդ ժամանակահատվածում վնասվածքներ է ստացել ԱՄՆ ԶՈւ 19.496 զինծառայող:







































