ԱՄՆ ներկայացուցիչների պալատը քվեարկել է պլաստիկե հրազենի վրա տարածված արգելքը 25 տարով երկարաձգելու օգտին՝ հայտնում է BBC-ն:
Չնայած երկու կուսակցությունների աջակցությանը՝ որոշ դեմոկրատներ դա համարել են ոչ բավարար միջոց:
Ներկայում դիտորդները սպասում են, որ արգելքը կհաստատվի Սենատում, որտեղ Դեմոկրատական կուսակցությունը մեծամասնություն է կազմում:
Սենատը նույնպես կարող է խստացնել փաստաթուղթը:
Ներկայիս արգելքի ժամկետն ավարտվում է 2013թ. դեկտեմբերի 9-ին, ուստի հիմքեր կան ենթադրելու, որ Կոնգրեսի վերին պալատը լրացումները կընդունի անփոփոխ տեսքով:







































