Saturday, 04 05 2024
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել

Սերժ Սարգսյանի շրջապատը՝ մականունավորներն ու մի քանի գողականներ, պետք է պատասխանատվության ենթարկվեն. Լևոն Մարկոս

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանաբնակ գործարար Լևոն Մարկոսը։

 -Պարոն Մարկոս, նախորդ իշխանությունների ժամանակ բազմաթիվ փորձեր եք արել Հայաստանում ներդրումներ անելու, սակայն 2000-ականների սկզբներին միլիոնավոր դոլարների կորուստներ եք կրել։ Եթե չեմ սխալվում, Ձեզնից վերցրել են «Կրեդիտ Երևան» բանկը, հափշտակվել միլիոնավոր դոլարներ։ Կպատմե՞ք մանրամասներ։

 -Նախորդ իշխանություններին ճանաչում էի պատերազմի տարիներից։ Այդ ժամանակ Սերժ Սարգսյանը Մոսկվայում էր, հենց այստեղ էլ ծանոթացանք։ Սկզբում կարծես թե ամեն բան նորմալ էր, հետո փչացրին ամեն ինչ։ Ես ներդրումներ սկսել էի անել դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ։ Ե՛վ Ամերիկայից, և՛ Իսպանիայից, և՛ Ֆրանսիայից, և՛ Մոսկվայից բերում էի մարդկանց, ովքեր սկսել էին ներդրումներ անել Հայաստանում, բայց, ցավոք, իշխանությունները նրանց բոլորին էլ խաբեցին, պատկերավոր ասած, թալանեցին։ Անցավ որոշ ժամանակ և իրենք իմ նկատմամբ էլ նույն կերպ վարվեցին։ Դա սկսվեց Ռոբերտ Քոչարյանի օրոք և շարունակվեց Սերժ Սարգսյանի ժամանակ։ Ես գործարանները և շուկաները ձեռք էի բերել Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ։ Այդ ժամանակ աշխատում էի Մոսկվայում և օգնում էի Հայաստանի կառավարությանը։ Իսկ հետո, երբ եկան Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց բանդայով, իրենց շրջապատով, առաջարկեցին «Կրեդիտ Երևան» բանկը հիմնել։ Բայց նրանք, փոխանակ ստեղծեին աշխատատեղեր, որ պետությունը հարուստ լինի, մարդիկ էլ իրենց սիրեն, հարգեն, սկսեցին մարդկանց նեղել ու թալանել։

Նաև նշեմ, որ պատերազմի ժամանակ միշտ իրենց հետ եմ եղել և միշտ ֆինանսավորել եմ, իրենք մեր օդանավերով էին գնում-գալիս։ Զորի Բալայանն ու Պարգև սրբազանը միշտ ինձ հետ էին Մոսկվայում, ինձ մոտ էին ապրում, երբ պետության ու բանակի համար հարցեր էինք լուծում։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ այդ մարդիկ ցածր որակներ ունեցող մարդիկ են և չկարողացան իրենց ճիշտ ձևով պահել, մտածել ժողովրդի մասին, իրենց թոռների մասին։

Հիմա ավելի մանրամասնեմ. 2001-ին Սարգսյանը և այդ ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշեցին ինձ ներգրավել սնանկացող «Կրեդիտ Երևան» բանկի առողջացման կամ փրկության նախագծում։ Սերժ Սարգսանն անձամբ եկավ Մոսկվա և առաջարկեց, որ ձեռք բերեմ բանկը, նաև փրկագնեմ մի շարք գործարաններ, ֆաբրիկաներ և այլ ձեռնարկություններ։ Մեր հանդիպման արդյունքում ես որոշում կայացրեցի, որ Հայաստանի տնտեսությունում զգալի ներդրումներ կանեմ, ինչի պատճառով ես հրաժարվեցի այստեղ Ռուսաստանում իմ ունեցած հեռանկարային և մրցունակ ակտիվներից, այդ թվում և «Сретенка-Петролеум» լցակայանների ցանցից, որը 25 լցակայան էր ներառում ոչ միայն Մոսկվայում: Ներդրեցի 17 միլիոն դոլարի հասնող կայունացնող գրավ և 2001-ին դարձա բանկի սեփականատեր: Ձեռք բերեցի նաև տասից ավելի ձեռնարկություններ, որոնց շարքում Երևանի հաստոցաշինական գործարանը, Սիսիանի քարամշակման գործարանը: Մի շարք օբյեկտներ, ինչպիսիք են՝ Ձերժինսկու անվան հաստոցաշինական գործարանը և «Վանա լիճ» ժամանցային համալիրը: Փաստորեն ինձ առաջարկել են փրկագնել այնպիսի օբյեկտներ, որոնք թաղված էին պարտքերի մեջ: Արդյունքում, ես որ ներդրել եմ Հայաստանի տնտեսության մեջ հարյուր միլիոնավոր դոլարներ, հսկայական կորուստներ եմ կրել, իսկ դատական քաշքշուկների պատճառը իմ բոլոր ակտիվների և հաշիվների կալանավորումն էր Հայաստանում և «Կրեդիտ Երևան» բանկի ռեյդերային հափշտակումը, որի արդյունքում միայն կորցրեցի տասնյոթ միլիոն դոլար: Դրանից բացի՝ ինձ արգելվեց գործարարությամբ զբաղվել Հայաստանում, և իմ դեմ հարուցվեց քրեական գործ անհիմն կերպով: Իմ հանդեպ հայտարարվեց միջազգային հետախուզում: Ես կորցրեցի ոչ պակաս քան 50 միլիոն դոլար և զրկվեցի գործնականում իմ ողջ անշարժ գույքից:

Նախկին իշխանությունը օլիգարխների հետ միասին անխիղճ ձևով իրար մեջ բաժանել են Հայաստանի պետության բոլոր անշարժ ու շարժական ունեցվածքը, կարևոր ռազմավարական օբյեկտները, հանքերը, առևտուրը, արդարադատությունը, ապրանքների ու ծառայությունների արտահանումն ու ներմուծումը և շատ այլ բաներ:

Պետական ծառայությունների հնարավորությունները օգտագործվել է բացառապես անձնական հարստացման համար: Պետական գանձարանը պարբերաբար «շփոթել են» սեփական գրպանի հետ: Նման հանցագործություններ կատարվել են գրեթե ամեն օր:

Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին երկրի պետական պարտքը ավելացել է գրեթե 4․5 անգամ: Այսպես, եթե 2008 թվականին, երբ ՀՀ նախագահ դարձավ Սերժ Սարգսյանը, պետական պարտքը կազմում էր 1․5 մլրդ դոլար, կամ ՀՆԱ 13 տոկոսը, ապա 2017-ի արդյունքներով այն մոտենում է 7 միլիարդի սահմանագծին, ինչը կազմում է ՀՆԱ 55 տոկոսը: Եվ այդ աճը անշեղորեն շարունակվում է: Այնպես որ, պետության առջև իր վաստակի առումով պարոն Սարգսյանը, անկեղծ ասած, հպարտանալու ոչինչ չունի:

-Հիմա Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը հույս ներշնչո՞ւմ է, որ խաղի այլ կանոններ կսկսեն գործել այսուհետ։

-Նիկոլ Փաշինյանը կարողացավ հարցը խաղաղ ու շատ ճիշտ ձևով լուծել։ Մինչև վերջին ժամանակները ես լուրջ մտավախություն ունեի, որ իշխանությունները կարող են իրենց էլի սխալ պահել, բայց Նիկոլ Փաշինյանը կարողացավ ամեն բան ճիշտ անել։ Ինձ թվում է, որ հիմա, հաշվի առնելով նախկինի սխալները, իմ նշած տիպի մարդկանցից պետք է խուսափել։ Պետք է թույլ տալ մարդկանց ներդրումներ անել Հայաստանում, աշխատատեղեր ստեղծել, թողնել, որ մարդիկ աշխատեն, աշխատավարձ ստանան ու իրենց երջանիկ զգան։ Առավել ևս, որ սա մեր հայրենիքն է, մեր տունն է, մեր երեխաներն են այստեղ։ Ես շատ ուրախ եմ, որ Նիկոլ Փաշինյանին սա հաջողվեց, մենք ամեն ինչով կօգնենք։ Ես կարծում եմ, որ ինքը ճիշտ կաշխատի։

 -Պարոն Մարկոս, ինչպես նախորդ բոլոր իշխանությունները, Նիկոլ Փաշինյանն էլ կարևորում է հայրենադարձությունը։ Նախորդ կառավարությունների ղեկավարներն էլ հրավիրում էին դրսում ապրող հայերին ներդրումներ անել Հայաստանում։ Այդպես էլ ներդրողներ չէին հայտնվում։ Հիմա արդյո՞ք այսպիսի փոփոխություններից հետո դրսում ապրող հայերը կսկսեն ներդրումներ անել Հայաստանում։

-Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, իհարկե, հուսադրող է։ Որպեսզի բոլոր հարցերը կարգավորվեն և մարդիկ վերադառնան հայրենիք, անհրաժեշտ են աշխատատեղեր, կառավարությունում պետք է լինեն ազնիվ ու պրոֆեսիոնալ մարդիկ։ Գող ու ավազակներով ի՞նչ կառավարություն, որոնք տարիներ շարունակ իշխել են Հայաստանում, չեն զբաղվել հասարակությանը հուզող հարցերով, իրենց ճանապարհը հարթել են բռնություններով ու սպանություններով։ Շատ կարևոր է, որ Հայաստանում վիճակը բարելավվի, աշխախատեղեր ստեղծվեն, և մարդիկ հնարավորություն ունենան վերադառնալու։

 -Որո՞նք պետք է լինեն նոր իշխանությունների անելիքները։

-Նախ պետք է ստեղծել աշխատատեղեր, երկրորդ՝ պետք է իշխանության ղեկին լինեն մարդիկ, որոնց ժողովուրդը ճիշտ կհասկանա, ճիշտ կգնահատի և սիրով կատարի այդ ղեկավարության որոշումները։

-Տարիներ շարունակ բազմաթիվ ներդրողներ հիասթափվել ու հեռացել են Հայաստանից։ Հիմա Դուք հնարավորություն տեսնո՞ւմ եք Հայաստանում ներդրումներ անել՝ հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանն էլ արդեն դիմել է նման կոչով Սփյուռքի մեր գործարար հայրենակիցներին։

-Վերջին հաշվով, մի քանի խուլիգան, գող ու դավաճանները մեր հայրենիքի հետ կապ չունեն, նրանք եկան ու գնացին, իսկ մենք, մեր երեխաները պետք է ապրենք մեր երկրում։ Ես մտածում եմ, որ և՛ ես, և՛ շատ շատերը, որոնք և՛ Հայաստանը լավ գիտեն, և՛ Երևանը լավ գիտեն, նույն ուղղությամբ աշխատելու են։ Այստեղ՝ Մոսկվայում, ես բազմաթիվ գործարար մարդկանց եմ ճանաչում, որոնք, եթե պայմաններ լինեն, մեծ սիրով կգան և կաշխատեն Հայաստանում, հայրենիքում կդնեն ֆինանսներ, տեխնոլոգիաներ, արտադրություններ։ Այդ բոլոր գործարարներին Հայաստանի իշխանությունները թալանել են, այդ թվում՝ ինձ։ Արդեն 16-17 տարի այդ մարդիկ ինձնից ու մյուսներից թալանած ակտիվներն աշխատեցնում են։ Այդ փողերը պետք է վերադարձվի և դրվի գործարաններ, աշխատատեղեր ստեղծելու վրա։ Դա պետք է անել կոռեկտ ձևով, առանց կոնֆլիկտների։ Իրենք էլ շատ լավ գիտեն, թե ովքեր են գողացել, ես հիմա չեմ ուզում նորից նրանց անունները տալ։ Պետք է իշխանության ղեկին նստեն խելացի, բանիմաց մարդիկ, որոնք ցանկություն կունենան, որ ներդրողները գան։ Իսկ գող, ավազակները պետք է տեղ չունենան իշխանության մեջ, որ սրանից-նրանից գողանան ու փախչեն։ Ես կարծում եմ, որ Հայաստանի նոր վարչապետը բավականին տեղեկացված է, ամեն ինչ գիտի և ճիշտ կղեկավարի։ Մենք էլ միշտ իր կողքը կլինենք։

-Այսինքն՝ Սփյուռքում նույնպես այս հաղթանակը հույս է արթնացրել, և Դուք պատրաստ եք ներդրումնե՞ր անել Հայաստանում։

-Այո՛, հույս է արթնացրել, և, միաժամանակ, ես ձեզ հավաստիացնում եմ, որ այստեղից բավական թվով գործարարներ կտեղափոխվեն Հայաստան՝ աշխատելու և աշխատատեղեր ստեղծելու համար։

-Ազգային ժողովում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն չի՞ խոչընդոտի Նիկոլ Փաշինյանին՝ հաշվի առնելով, որ ՀՀԿ-ն կարող է խոչընդոտել փոփոխությունների իրականացմանը երկրում։

-Լավ աշխատանքը և փոփոխությունները մեզնից է կախված։ Ես կարծում եմ, որ նրանք չեն փորձի խոչընդոտել, իսկ եթե փորձեն ավելորդություններ անել, հավատացեք, եթե մենք այն ժամանակ նրանց ներում էինք, որ հայրենիքում խաղաղություն լինի, Ղարաբաղն անվտանգ լինի, իսկ հիմա կարելի է և չներել, քանի որ Ղարաբաղի անվտանգության հետ իրենք այլևս կապ չունեն։ Ի վերջո, չպետք է մոռանալ, որ ամբողջ ժողովուրդը հիմա միասնական է, իսկ այդ գող, ավազակները մի քանիսն են։ Այսօր ամբողջ ժողովուրդը կանգնած է Նիկոլ Փաշինյանի կողքին, իսկ դա լուրջ ռեսուրս է։

Ես կարծում եմ, որ այն մարդիկ, որոնք գողացել ու թալանել են պետությունը ու ժողովրդին, պետք է պատասխանը տան։

-Այսինքն՝ թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ վենդետաներ չպետք է լինեն, Դուք կարծում եք, որ իրենց թալանածի համար պետք է պատասխան տան։

-Ավազակները, մի քանի գողականներ, որ կային Հայաստանում, դրանք Սերժ Սարգսյանի շրջապատը՝ մականունավորներով, գիտեմ, թե նրանք ինչ ավազակություններ են արել, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Եվ կառավարությունն այսօր պետք է կարգավորի ավազակներին, նրանց պատժել է պետք, որ իրավիճակ փոխվի։ Նրանք, ովքեր մարդկանց սպանեցին, գողացան, ընտանիքներ թալանեցին, պետք է անպայման պատժվեն, առանց դրա անհնար է առաջ գնալ։

-Ե՞րբ կգաք Հայաստան։

 

-Շատ շուտով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում