Մեծ Բրիտանիայում առցանց խանութներից մեկը լողազգեստներին պատկերել է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի դեմքերը։
Այդպիսի լողազգեստներ կարող են պատվիրել 28 ֆունտ սթեռլինգից սկսած։ Իսկ շուրջ 4 ֆունտ արժեցող առաքումը մեկ կամ երկու օր կտևի։

«Խելագարություն՝ արքայական հարսանիքի ֆոնին։ Ահա թե ինչու է կայքը սկսել դեմքերն օգտագործել լողազգեստների համար։ Հաճախորդները հաճախ իրենք են պատվիրել լողազգեստներին արքայական ընտանիքի դեմքերը պատկերել։ Մենք նաև կարծում ենք, որ Հարիի մորուքի տեղի ընտրությունն արտացոլում է մեր մտքերն այն մասին, որ մարմինը պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին կա»,- Huffington Post պարբերականին ասել է ընկերության ներկայացուցիչը։









































