Կադրային փոփոխությունների առումով ՀՀԿ-ի բոլոր կասկածները դեռևս փարատված չեն։ Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոստով Հարությունյանը:
Նա շեշտեց միայն, որ Դավիթ Տոնոյանի նկատմամբ ինքը վստահություն ունի. «Նա տարիներ շարունակ համակարգում է եղել, եւ փոխնախարար է եղել, ՆԱՏՕ–ում ներկայացրել է մեր կառավարությանը, նրա փորձառությունը վստահություն ներշնչում է»։