ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ԱՄՆ-ի նկատմամբ Վրաստանի քաղաքականությունը համարում է ճիշտ: Բրյուսելում պետքարտուղարի հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն, փոխանցում է Trend-ը:
«Քննարկվեց Ռուսաստանի հետ կապված իրավիճակը, քանի որ մենք մտավախություն հայտնեցինք, որ ԵՄ-ի հետ համաձայնագրի նախաստորագրումը կարող է հանգեցնել Մոսկվայի կողմից Թբիլիսիի վրա ճնշման»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Քերին ընդունել է անջատողական շրջաններում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ զուսպ քաղաքականությունը: «Մենք մտադիր ենք հետագայոմ ևս վարել արժանի և զուսպ քաղաքականություն, տեղի չտալ սադրանքներին»,- ասել է ԱԳՆ ղեկավարը:
Նախարարը նշել է, որ Քերին ԵՄ-ի հետ մտերմանալու և Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման Վրաստանի որոշումն անվանել է «խիզախ»: Նա Վրաստանին կոչ է արել ավելի սերտ հարաբերություններ հատատել ԵՄ-ի հետ, ինչը երկրի զարգացման երաշխիքն է: Պետքարտուղարը խոստացել է մոտ ժամանակներս պաշտոնական այցով մեկնել Վրաստան:
Քերիի և Փանջիկիձեի բանակցություններին ներկա է եղել պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը, ով դեկտեմբերի 6-ին կայցելի Վրաստան:







































