Այսօր «Կոշ» ՔԿՀ-ից ազատ է արձակվել «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի գործով 7 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Մկրտչյանը:
Դատարանը բավարարել է պայմանական վաղաժամկետ արձակելու մասին դիմումը: Վահե Մկրտչյանը ձերբակալվել է ճանաչվել 2013 թվականին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների ժամանակ: Նա մեղավոր է ճանաչվել խուլիգանության, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար եւ դատապարտվել 7 տարվա ազատազրկման: Այս գործով ամենախիստ պատիժը կիրառվել էր հենց նրա նկատմամբ:






































