Ծովահենների հաճախակի դարձած հարձակումների կապակցությամբ ֆրանսիական առևտրային նավերին զինված պահակախումբ կուղեկցի, հաղորդել է երկրի վարչապետ Ժան-Մարկ Էրոն:
Նրա խոսքերով՝ շատ ընկերություններ իշխանություններից պահանջել են ծովում ապահովել անձնակազմի անվտանգությունը:
Զինված պահակախումբը կուղեկցի այն նավերին, որոնք ուղղություն են վերցնում դեպի Հնդկական օվկիանոս, ինչպես նաև` Ադենյան ծովածոց, որտեղ գործում են Սոմալիի ծովահենները:
Բրիտանիան, Իսպանիան և Դանիան նույնպես նման միջոցառումներ կձեռնարկեն:









































