Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Նախօրեին բերման ենթարկված քաղաքացիներին դրամական տուգանքներ են սպառնում

Երեկ Երևանում բողոքի ակցիաներ անցկացնելիս ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկված բոլոր 110 անձինք ազատ են արձակվել:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրը Հայաստանի ինքնիշխանության մասին իրենց քաղաքացիական դիրքորոշումը հայտնած 109 անձանց դեպքում տարբեր վարչական իրավախախտումների մասին արձանագրություններ են կազմվել, որոնք տուգանքներ է ենթադրում: Քաղաքացիներից մեկն, ըստ պաշտոնական հաղորդագրության, անչափահաս է:

Ոստիկանությունն այսօր հայտարարել է, թե 43 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` «ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու» համար, որը նախատեսում է տուգանք` 50 հազար դրամի չափով: 62 քաղաքացի պետք է տուգանվի 50-ից 100 հազար դրամի չափով՝ «հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` պահանջները չկատարելու» համար: Մեկ քաղաքացու, ըստ ոստիկանության հայտարարության, սպառնում է թե՛ «ոստիկանին չենթարկվելու համար» 50 հազար դրամի չափով տուգանք, և թե՛ «հավաքի մասնակցի՝ օրենքով սահմանված պարտականությունները չկատարելու» համար` 50-ից 200 հազար դրամի տուգանք: Երեք քաղաքացու էլ սպառնում է տուգանք՝ 20-ից 60 հազար դրամի չափով՝ «հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելու» համար: Վերոհիշյալ քաղաքացիները գետնանցման պատին փակցրել էին «Ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն» վերտառությամբ պաստառը՝ Սահմանադրության առաջին հոդվածի ձևակերպմամբ:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ոստիկանությունը տուգանքների մասին արձանագրությունները դեռ պետք է ուղարկի Վարչական դատարան:

«Երեկվա տեղի ունեցածը նման է և՛ բովանդակությամբ, և՛ առարկայով, 2011 թվականի սեպտեմբերի 21-ին ինձ ոստիկանություն՝ էլի Կենտրոն բաժին բերման ենթարկելու դեպքի հետ, երբ երթի էինք պատրաստվում ելնել ընդդեմ ռուսական զորքի և օտար դրոշների մասնակցության՝ մեր անկախության շքերթին: Ինձ և էլի մեկ հոգու բերման ենթարկեցին ոստիկանություն: Առանց որևէ հիմքի դատարանը որոշեց, որ ոստիկանությունը իսկապես խախտել է այդ երեք հիմնարար սահմանադրական իրավունքները: Ի՞նչ էինք արել մենք՝ եռագույնն էինք պարզել և գոչել էինք՝ ազատ, անկախ Հայաստան», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանել է երեկ բերման ենթարկվածներից՝ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

 

Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում