The Wall Street Journal-ի նոր համարի մեջ ներառվել է Պենելոպա Քրուսի ֆոտոշարքն ու հարցազրույցը: 39-ամյա աստղն ընդամենը չորս ամիս առաջ է երկրորդ անգամ մայրացել, այդ պատճառով էլ թղթակցի հարցերի մեծ մասն ընտանեկան կյանքին են վերաբերում:
Քրուսը միանգամից զգուշացրել է, որ իր հարցազրույցներում փորձում է որքան հնարավոր է քիչ խոսել ամուսնու և երեխաների մասին, սակայն ամեն դեպքում պատասխանել է այդ թեմայով որոշ հարցերի: Օրինակ՝ պատմել է, որ դստերը՝ Լունային կրծքով է կերակրում, քանի որ չի ցանկանում, որ երեխան արհեստական սնունդ ընդունի, խոստովանել է, որ իր բոլոր մտքերն այժմ երեխաներին են վերաբերում:
«Ես միայն նրանց մասին եմ մտածում: Ես միշտ էլ երեխաներ եմ ուզել, մայրությունը ամբողջովին փոխել է կյանքս, աշխատանքի հանդեպ դիրքորոշումը»,- ասել է նա:
Մասնավորապես, մայրության փորձը, Պենելոպայի խոսքերով, օգնել է նրան ավելի լավ մտնել «Կրկնակի ծնվածը» ֆիլմում իր կերպարի մեջ: Քրուսն այնտեղ խաղում է հղիանալ փորձող կնոջ դերը:
«Ձեռքերումդ երեխային բռնելով՝ հասկանում ես, թե ինչ է զգում մարդը, ով երեխա ունենալու հնարավորություն չունի»,- ասել է դերասանուհին:










































