Sunday, 07 06 2026
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ժողովրդի նկատմամբ բռնությամբ որևէ հարց չի լուծվում. Լևոն Զուրաբյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դեկտեմբերի 3-ին ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ նախօրեին ոստիկանություն բերման ենթարկված ակտիվիստներին և նշեց, որ դեկտեմբերի 2-ին 110 քաղաքացիներ բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ: Նրա խոսքով՝ խաղաղ ցույցերի մասնակից քաղաքացիներից զատ, նրանց մեջ կային նաև լրագրողներ, անչափահասներ կամ պարզապես փողոցներից,կանգառներից պատահական մարդիկ:

«Կատարվել են խուզարկություններ, ոմանց նկատմամբ կիրառվել են բռնություններ, բերման ենթարկվածները ապօրինաբար զրկված են եղել փաստաբանական օգնության հնարավորությունից, շատերն ամբողջ օրվա ընթացքում պահվել են ոստիկանական բաժանմունքներում առանց իրավական հիմքի՝ օրենքի լկտի խախտումներով: Այս գործողությունները չեն տեղավորվում ՌԴ նախագահի այցի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում, քանի որ եղել են և՛ ապօրինի, և՛ այցի բնականոն ընթացքի ապահովմանը անհամաչափ»,- ասաց նա:

Զուրաբյանը նշեց, որ խաղաղ ցուցարարների դեմ ոստիկանության գործողություններով խախտվել է քաղաքացիների՝ հավաքների ազատության սահմանադրական իրավունքը, հասարակական կարգը: Պատգամավորն ասաց, որ ակնհայտ է՝ խաղաղ ցուցարարների դեմ բռնություն կիրառելն այս իշխանության գլխավոր բնութագիրն է: Նրա խոսքով՝ մարտիմեկյան արյունահեղությամբ իշխանության եկած վարչախմբից այլ պահվածք ակնկալել հնարավոր չէ: «Հասկացեք վերաջպես, որ ժողովրդավարական սահմանադրություն ունեցող երկրում ժողովրդի նկատմամբ բռնությամբ որևէ հարց չի լուծվում: Սրա լավագույն օրինակն այն է, ինչ այսօր կատարվում է Ուկրաինայում: Մինչև բռնության կիրառումը, հակասություններն այնտեղ տեղավորվում էին երկրի զարգացման մոդելի շուրջ բանավեճի, դեմոկրատական գործընթացի շրջանակներում: Խաղաղ ցուցարարների դեմ հակասահմանադրական գործողությունների կիրառումից հետո Ուկրաինայի ժողովուրդն արդեն գործ ունի մարդու սահմանադրական իրավունքների խախտման հետ, և հենց դրանով է պայմանավորված ընդվզման ծավալը»,- ասաց նա:

Զուրաբյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին ՀԱԿ-ն Ազատության հրապարակից սկսելու է Մարդու իրավունքների ավանդական երթը, և այս նախաձեռնությանը միացել է նաև ՀԺԿ-ն: ՀԱԿ-ը կոչ է անում Հայաստանում ժողովրդավարության ու մարդու իրավունքների վիճակով մտահոգ բոլոր քաղացիներին՝ մասնակցել այդ երթին, ինչը թույլ կտա մեզ բոլորիս ավելի արդյունավետ պայքար տանել քաղաքացիների իրավունքների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում