Wednesday, 01 07 2026
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել

«Սարգսյան-Պուտին հանդիպմանը սրվեց այն բիզը, որը թշնամի հարևաների ճիշտ չափսերով էր պատրաստված»

Սարգսյան-Պուտին հանդիպմանը սրվեց այն բիզը, որը թշնամի հարևաների ճիշտ չափսերով էր պատրաստված: Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանը:

Նա իր ելույթում մասնավորապես նշեց. «Ժխտելի չէ, որ պատերազմի տարիներից ի վեր երկրում սկսված արտագաղթի գլխավոր պատճառներից մեկը եղել է ոչ հայրենասիրական դաշտի մարդկանցով և անընդմեջ փանջունական ձևաչափով ձևավորվող իշխանական բուրգի մոդելը, որով հնարավոր չէր պատերազմում հաղթանակած երկրում, ազգային հայրենասիրական զգացումները դարձնել կենտրոնաձիգ ուժ, քաղաքական տնտեսական միտք:

Այն ինչ պատերազմում հաղթանակած երկրում, ժողովրդին ներկայացվող ամեն մի կառավարիչ. նախապես պիտի անցած լիներ հայրենիքի առաջ պատասխանատվություն ունենալու փորձությունը և ունենար այն գործչի կերպարը, որն ուներ զինվորն ու մարտիկը՝ ազնիվ, վստահելի, ում կերպարի վրա ժողովրդի հավատը չէր կոտրվի:

Հավատ, որը բոլորիս միավորողն ու երկրի տեր դարձնողն էր լինելու: Թեպետ այսօր էլ երկրի կառավարության ձևավորման մեջ կիրառվում է նույն մոդելը, համենայնդեպս պետք է մատնանշել, որ այսօրվա քաղաքական և տնտեսական իրավիճակն անկասկած ունի նաև շատ հարցերի պատասխաններ, որոնք երկրի ուսերին է թողնվել տարիներ շարունակ:

Այսօր ունենք պետություն և անկախ ապրելու իրավունք, ունենք Արցախի ինքնորոշման և հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրներ, ինչպես նաև, թշնամիներով շրջապատված մեր երկրի անվտանգությունը ապահովելու պարտավորություն:

Աշխարհաքաղաքական դաշտում լուծում պահանջվող բոլոր այս խնդիրները մեր ազգի արժանապատվությանը վերաբերվող խնդիրներ են, որոնց լուծման պարագայում միայն մեր պետությունն իր ժողովրդի տեսակի բարձր առանձնահատկությամբ կարող է աշխարհի հզորների հետ հայտնվել հավասար պայմաններում և որն էլ կտա միջազգային ասպարեզում մեր պետությանը հուզող շատ հարցերի պատասխաններ:

Այսօր պահանջվում է երկրի ներսում պահպանել առավել կայուն քաղաքական իրավիճակ, որպեսզի ազգովի կարողանանք հետևել աշխարհաքաղաքական դաշտում կտրուկ փոփոխվող այն պրոցեսներին, որոնք կարող են մեր երկրին հանգեցնել ոչ շահեկան վիճակում:

Բայց հակառակի պես երկրի ներսում շատ անգամ քաղաքական անդորրությունը խաթարվում է, ոչ թե հասարակության կողմից սոցիալական խնդիրների կամ թե միջկուսակցական ընդվզումների պատճառով, այլ հենց իսկ պետության վարիչ մեքենայի, որի կողմից հաճախ ԱԺ ներկայացվող օրենքների նախագծերը ինքնին ըմբոստացնում են ժողովրդին՝ նրանց ցույց տալով դեպի արտագաղթի ճանապարհը տանող մահակը:

Ինչևէ, երեկ տեղի ունեցավ մեր հանրապետության համար վերջին ժամանակների քաղաքական ամենամեծ իրադարձություններից մեկը, որը ոչ միայն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման միակ ուղին էր, այլ տնտեսապես մեզանից հզոր, պատերազմում մեզանից պարտություն կրած նենգ ու չարամիտ թշնամուց մեր երկրի անվտանգութունը ապահովելու ամենաբարձր երաշխիքն էր: Մեծարգո երկու նախագահների՝ Սարգսյան և Պուտին, հանդիպման ժամանակ սրվեց այն բիզը, որը թշնամի հարևաների ճիշտ չափսերով էր պատրաստված»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում