Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հերքել է տեղեկությունն այն մասին, որ արդեն համաձայնեցրել է «Ռեալ»-ի հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերի ձեռքբերման պայմանները:
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա իսպանացին 2 գոլ է խփել Իսպանիայի առաջնության 10 խաղերում:
«Շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Կարող եմ վստահեցնել, որ Մորատայի հետ չեմ բանակցել»,- Goal. com-ը մեջբերում է Վենգերի խոսքերը:
Լոնդոնցիների գլխավոր մարզիչը հայտնել է, որ ակումբը հետաքրքրված չէ նաև «Կորինտիանս»-ի հարձակվող Ալեշանդրե Պատոյի ծառայություններով, ով 5 գոլ է հեղինակել Բրազիլիայի ընթացիկ առաջնության 14 խաղերում:











































