Wednesday, 15 05 2024
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը շնորհավորել են Փաշինյանին. Այս նոր շրջադարձը նաև հնարավորություն է

Հայտնի գործարարներ Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու առիթով։

«Շնորհավորում ենք Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու առիթով, որն արտահայտում է Հայաստանի ժողովրդի կամքը` հրատապ և վճռական փոփոխությունների հասնելու ճանապարհին:

Հայաստանում եւ Հայաստանից դուրս գտնվող բոլոր հայերի հետ միասին, մենք պատրաստակամ ենք, ինչպես միշտ, ոչ միայն աջակցել, այլև շարունակաբար նպաստել Հայաստանի արդար եւ խաղաղ զարգացմանը: Այս նոր շրջադարձը նաեւ հնարավորություն է տալիս աշխարհի հայության ոգեւորությունն ու գիտելիքներն ուղղել Հայաստանի եւ Արցախի զարգացմանը:

Նույն նպատակն ունեինք, երբ 17 տարի առաջ սկսեցինք «Հայաստան 2020» նախագիծը՝ ուսումնասիրելու եւ դիտարկելու Հայաստանի կենսունակ ապագայի զարգացման ուղիները: Այդ ժամանակվանից մեր բազմաթիվ սոցիալ-տնտեսական նախաձեռնություններով՝ Ազգային մրցունակության հիմնադրամ, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամ, Տաթեւի զարգացման ծրագիր, UWC Դիլիջան դպրոց, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն, Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամ(FAST), քայլ առ քայլ՝ նախագիծ առ նախագիծ, մենք վերագտնում ենք մեր երազած Հայաստանը եւ սովորում կառուցել հայրենի երկիրը:

Առաջին իսկ օրվանից մենք ընդունել ենք, որ մեր ջանքերի դատավորներն ու շահառուները նախ եւ առաջ այդ օրերի երեխաներն են: Անցյալ շաբաթ մենք ուղղակիորեն ականատես եղանք ուսանողների եւ երիտասարդ մասնագետների հույսի, սկզբունքի եւ ուժի դրսեւորմանը. նրանք հենց այն երեխաներն էին, որոնց մենք ուզում էինք նոր կարողություններով օժտել:

Այսօր երիտասարդ Հայաստանի Հանրապետությունն ունի նոր ղեկավարություն, որին վստահված է կառուցել բարեկեցիկ երկիր՝ մարդասիրական արժեքներով, հանուն ազատության եւ հավասար հնարավորությունների՝ համախմբելով բոլորի ջանքերն ու ունակությունները:

Ընդամենը երկու տարի է մնացել 2020 թվականին: Չնայած լավագույն արդյունքի հասնելու համար երկու տարին կարճ ժամանակ է, բայց գործընթացն սկսելու

համար անհրաժեշտ ուսումնասիրություններն ու ռեսուրսներն արդեն առկա են եւ կարող են օգտագործվել նպաստելու առաջընթացի արագացմանը: Այն ոլորտները, որոնք մենք նախանշել էինք 2003թ.` կրթություն, գյուղատնտեսություն, առողջապահություն, տուրիզմ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ֆինանսներ, շարունակում են մնալ կենսական Հայաստանի զարգացման համար: Օրենքի գերակայությամբ եւ հավասար հնարավորություններով զարգացող միջավայրում այս ոլորտները կարող են դառնալ Սփյուռքի եւ միջազգային աշխարհի ներգրավվածության եւ Հայաստանի ու Արցախի զարգացման ու կայունության արդյունավետ ուղղություններ:

Այսօր մենք մնում ենք հավատարիմ հայ ժողովրդի լավագույն ապագան կերտելուն՝ աջակցելով Հայաստանի Հանրապետության նախագահին եւ վարչապետին՝ համընդհանուր նպատակներին հասնելու համար»,- գրել են նրանք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում