«ՀՀ հպա՛րտ քաղաքացիներ, այսօր դուք հաղթեցիք, և այլևս երբեք որևէ մեկը չի համարձակվի որևէ ոտնձգության ընդդեմ ձեր հաղթանակի։ Բայց ես ուզում եմ հստակ արձանագրել, թե որն է ձեր հաղթանակը և ձեր հաղթանակի էությունը՝ հաղթանակն այն չէ, որ ես ընտրվել եմ ՀՀ վարչապետ, հաղթանակն այն է, որ դուք եք որոշել, թե ով լինի ՀՀ վարչապետ»,-իր ելույթը սկսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ կապ չունի, թե ով կլինի վարչապետ, այսուհետ միայն մի սուբյեկտ իրավունք ունի որոշելու, թե ով լինի իշխանության մեջ, և այդ սուբյեկտը ՀՀ քաղաքացին է: