ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Դավթյանն ազատվել է աշխատանքից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդ-վածի 8-րդ մասով՝
Արտակ Դավթյանին ազատել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն», – ասված է Կարեն Կարապետյանի ստորագրած որոշման մեջ։