Մադրիդի «Ատլետիկո»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան չի կարծում, թե իր թիմը ֆավորիտ է Պրիմերայում:
«Մենք դեռ չենք կարող մտածել տիտղոսի մասին: Եթե մրցաշրջանի վերջին հինգ հանդիպումներից առաջ այսպիսի դիրք ունենանք մրցաշարային աղյուսակում, ապա այդ դեպքում կարող ենք մտածել չեմպիոնության մասին: Սակայն մինչև մրցաշրջանի եզրափակիչ փուլը դեռ շատ ժամանակ կա:
Շարունակում ենք այլ առ քայլ առաջ գնալ: Այդպես միշտ ենք արել: Իսպանիայի Պրիմերան հետաքրքիր առաջնություն է, որի շրջանակներում թիմերը դիտարժան խաղ են ցուցադրում և սուր պայքար մղում»,- Goal. com-ը մեջբերում է Կուրտուայի խոսքերը:









































