Friday, 05 06 2026
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան
13:30
Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում

Պուտինի այցը և Հայաստանի սրտի բաբախյունը

Երեկ Հայաստանում սկսեց ու ավարտվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկար սպասված այցը Հայաստան: Երկար սպասված ոչ այն իմաստով, որ բոլորը աչքները ջուր կտրած սպասում էին նրան, թեև, իհարկե, քաղաքական շրջանակներում շատ կային այդպիսիք և իշխանությունների և ընդդիմության շրջանակներում: Երկար սպասված այն իմաստով, որ այս այցելության մասին խոսվում էր արդեն ավելի քան մեկ տարի, և այս ընթացքում տարբեր ժամկետներ էին ասվում և հետաձգվում: Եվ այս ամենը առաջացրել էր մարզական հետաքրքրություն Պուտինի այցի հանդեպ, ու այժմ կարելի է ասել, որ այդ հետաքրքրությունը բավարարված է:

Որևէ այլ արտառոց և առանձնահատուկ բան տեղի չի ունեցել, եթե, իհարկե, արտառոց չհամարենք այն, որ մի երկրի նախագահի մեկ այլ երկիր պետական այցի առաջին օբյեկտ է դառնում ոչ թե տվյալ երկրի որևէ պետական ինստիտուտ՝ թեկուզ ոչ նախագահական նստավայրը, այլ այցելող երկրի ռազմակայանը ընդունող երկրում: Սա, մեղմ ասած, տարօրինակ նախադեպ է պետական ռազմավարական հարաբերություններում: Մնացյալ առումներով, Պուտինի այցը սպասվածի շրջանակներում էր՝ Ռուսաստանը կրկին ինչ-որ բան տարավ Հայաստանից, ինչպես 2001 թվականին նրա առաջին այցի ընթացքում «Գույք պարտքի դիմաց» ծրագիրն էր, այս անգամ էլ «ՀայՌուսգազարդի» գույքի մնացորդները տարան՝ 20 տոկոս բաժնեմասը 150 միլիոն պարտքի դիմաց, և ստորագրվեցին մի շարք պայմանագրեր տնտեսական և ռազմատեխնիկական ոլորտում:

Այս պայմանագրերն, ըստ էության, նման են օրենքների, այսինքն` դրանք կան, սակայն կատարվելու հարցը մնում է շատ մեծ հարցական, որովհետև, վերջին հաշվով, ոչ ոք այդ ամենի համար պատասխանատվություն չի կրում: Այդ պայմանագրերն իրականում ունեն մի նպատակ՝ խորացնել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ինչքան հնարավոր է: Այսինքն` այդ պայմանագրերը Հայաստանի ձեռքերի ու ոտքերի շղթաներ են, ոչ թե Ռուսաստանի պարտավորություններ: Եթե ի սկզբանե պայմանագրերը չեն կնքվում հավասարը հավասարի հետ իրավիճակում, ապա դրանց բովանդակությունը արդեն դառնում է ֆիկցիա: Իսկ Ռուսաստանն ու Հայաստանն այսօր բացարձակապես հեռու են իրավահավասար սուբյեկտության գործնական վիճակից: Պուտինն էլ եկել էր այս հեռավորությունը ցույց տալու համար և այս նպատակով էլ առաջինն այցելեց ռուսական ռազմակայան` ցույց տալու համար, որ Հայաստանն իր համար ընդամենը տարածք է, ոչ թե պետություն գործընկեր:

Պուտինի այցի հակառակ երեսը, իհարկե, այն էր, ինչ տեղի էր ունենում Երևանի փողոցներում: Մի քանի հարյուր ակտիվ քաղաքացիներ դուրս էին եկել փողոց Հայաստանի գաղութացման, անկախության կորստի, այդ կորստին տանող իշխանական քաղաքականության և Ռուսաստանի կայսերապաշտության դեմ կարգախոսներով: Տեղի ունեցան բողոքի մի քանի ակցիաներ, ոստիկանությունը բերման ենթարկեց մի քանի տասնյակ ակտիվ քաղաքացիների: Երևանի կենտրոնում իրավիճակը իսկապես բավական թեժ էր, բայց այդ թեժությունը կենսական թեժություն էր, այդ թեժությունը Հայաստանի զարկերակն էր, որ բաբախում էր կենտրոնում` ի դեմս այդ քաղաքացիական ակտիվության: Այդ զարկերակը ցույց էր տալիս, որ Հայաստանը տարածք չէ, այլ մարմին, որի թեև շատ օրգաններ այսօր հիվանդ են, սակայն սիրտը առողջ է ու բաբախում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում