«Պարի Սեն-Ժերմեն»-ի և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտնել է, որ փարիզյան ակումբը չի կարող իր ֆուտբոլային կարիերայի լավագույն թիմը համարել:
«Իհարկե, մենք բարելավում ենք մեր խաղային որակները, աշխատում բոլոր ուղղություններով: Այժմ ավելի հզոր ենք, քան նախորդ մրցաշրջանում: Բայց կարելի՞ է արդյոք ՊՍԺ-ն իմ կարիերայի լավագույն ակումբն անվանել:
Չեմ կարծում: Վստահ եմ, որ «Բարսելոնա»-ն, «Միլան»-ը, «Ինտեր»-ը և «Յուվենթուս»-ն այլ մակարդակի ակումբներ էին դեռ այն ժամանակ, երբ ես հանդես էի գալիս այդ թիմերի կազմում»,- ասել է Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստը:







































