Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Ռուսները մեր հորեղբոր տղերքը չեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

– Պարոն Սահակյան, Ձեր կարծիքով՝ Վլադիմիր Պուտինն ինչո՞ւ հենց այս օրերին եկավ Հայաստան:

– Եթե երեկ չէ առաջին օրը կամ վաղը չէ մյուս օրը գար, նորից նման հարցադրում պետք է լիներ: Բնականաբար, Պուտինը պետք է գար Հայաստան այցի, որովհետև Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է: Եվ կարծում եմ, որ այստեղ որևէ սենսացիա չկա:

– Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ավելի վաղ էին սպասում՝ մինչեւ նախագահական ընտրությունները, դրանից շատ ավելի առաջ կամ ընտրություններից հետո:

– Պաշտոնական այցերը սովորաբար կապված չեն ցանկությունների հետ, դրանք լինում են այն պահին, երբ որ անհրաժեշտ են: Կարծում եմ` իրականում եւ Մաքսային միության, եւ եվրաինտեգրման առումով, եւ թե մեր բազմաթիվ օրակարգային խնդիրների հետեւանքն այն պիտի լիներ, որ Պուտինը պիտի գար Հայաստան: Կարելի է ամեն ինչ կարծել: Համենայնդեպս, քննարկելի հարցեր կան հենց ձեր ասած խնդիրների հետ կապված: Այսինքն` գործունեության կամ փոխհարաբերությունների նոր իրավիճակ է ստեղծվում, բնականաբար դա էլ պետք է Պուտինի այցի համար առիթ լիներ:

– Վ. Պուտինը հավանաբար չէր գա Հայաստան, եթե Ս. Սարգսյանը չհայտարարեր Մաքսային միությանը միանալու իր որոշման մասին և փոխարենը նախաստորագրեր Ասոցացման համաձայնագիրը:

– Ես չեմ ուզում այդ այցն ուղղակիորեն կապել այդ զարգացումների հետ: Եթե պաշտոնական այց է տեղի ունենում, պիտի խնդիրները քննարկելու անհրաժեշտություն լինի, որի ժամանակ ավելի են ընդգծվում տվյալ ժամանակաշրջանում քննարկվող խնդիրները:

– Սովորաբար երկրների նախագահներն այցերի դեպքում մայրաքաղաք են գալիս: Այս դեպքում Վ. Պուտինն ինչո՞ւ Գյումրի գնաց:

– Դա նաեւ մեր ցանկությունն է եղել: Պիտի գար Գյումրի, որովհետեւ նախ ռուսական ռազմաբազաներն այդտեղ էին: Բացի այդ, այցի շրջանակները շատ ավելի կարճ էին, եւ դա հնարավորություն կտար շատ ավելի հարցեր քննարկել: Նա Հայաստան է եկել շատ կարճ ժամկետով, եւ շատ դրական եմ համարում, որ հնարավորություն ստեղծվեց, որ ավելի շատ հարցեր քննարկվեին:

– Տպավորությունն այնպիսին է, որ նա նախապես Գյումրի էր գնացել, քանի որ այս այցի դեպքում իր համար կարևոր խնդիրը ՌԴ-ի ազդեցության տակ գտնվող ռուսական ռազմաբազաները ստուգելն էր:

– Դա հարվածներ հասցնելու համար ընդդիմադիր մտածողություն է, մենք երբեք այդպես չենք մտածում: Եվ կարծում եմ, որ մեզ համար պիտի մեկընդմիշտ պարզ լինի, որ մեր անվտանգությունը կախված է հենց այդ ռուսական ռազմաբազաներից: Այնպես որ, երբ խնդիրներ են առաջանում, և ՌԴ-ի ներկայացուցիչը գալիս է, այդ այցը տարբեր ձևով պիտի առնչվի նաև ռազմաբազաների հետ, որովհետև, վերջին հաշվով, դրանք ռուսական զորքերի մաս են կազմում, որոնք ապահովում են մեր ազգային անվտանգությունը: Այդ առումով մենք դեռևս այլընտրանք չունենք: Եվ պիտի կարողանանք ավելի ամրացնել այն, ինչն այս տարիների ընթացքում ՀՀ-ն և ՌԴ-ն ապահովում են հարվածներ հասցնելու համար:

– Հայաստանի տարածքում ռուսական զորավարժարանները շրջակայքի գյուղացիական տնտեսությունների համար պատուհաս են դարձել: Ռուսներն այստեղ իրենց իրավունք են վերապահում անարգել օգտագործել գյուղացիների հողատարածքները, իսկ գյուղացիները նրանց ձեռքին կարծես թե գերի են դարձել:

– Ես ուրախ եմ, որ մեր ազգը ստրկությունից ու գերությունից վտանգներ է տեսնում, հավատացնում եմ, որ սա այն ժամանակաշրջանը չէ: Եվ ոչ էլ միջազգային ասպարեզում որեւէ շահագրգռվածություն կա, որ որեւէ պետություն հայերին ստրկացնի կամ գերի վերցնի: Ես կարծում եմ, որ գոնե մինչեւ այսօր ռուսական ռազմաբազաների եւ մեր փոխհարաբերությունների հետ նման խնդիրներ չեն առաջացել: Առավել եւս Պուտինի այցը Գյումրիի ռազմաբազաներ մեզանից որոշակիորեն հեռացրեց պատերազմը, որովհետեւ արդեն բազմաթիվ օրեր, եթե ոչ մի ամբողջ ամիս ադրբեջանական կողմից ռազմաշունչ հայտարարություններ չեն հնչում, որովհետեւ արդեն անտեղի են համարում: Համենայնդեպս, մեզանից պատերազմը հեռացվեց, եւ դրանով պիտի զգալի դարձնենք, որ մեր ազգային անվտանգության խնդիրների լուծման շահը իրեղեն է դառնում:

– Բայց չէ՞ որ ՌԴ-ն շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին, եւ դրանով այդ երկիրը հաստատ Հայաստանի անվտանգությունը չի ամրապնդում: Իսկ զենք վաճառելն էլ զուտ բիզնես-ծրագիր չէ:

– Մենք միշտ մտածում ենք, թե գործ ունենք մեր հորեղբոր տղերքի հետ: Յուրաքանչյուր պետություն իր ռազմական շահերն ունի: Մեր համագործակցությունը մեր շահն է: Դա փոքր է, թե մեծ է, մենք այլընտրանք չունենք, մենք մեր շահի հետեւից ենք գնում: Բայց դա չի նշանակում, որ ՌԴ-ն իրավունք չունի չհարաբերվել Ադրբեջանի կամ ԵՄ պետությունների հետ:

– Բայց այս դեպքում ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցը Հայաստանն է եւ ոչ թե Ադրբեջանը: Իսկ Ադրբեջանը, ում ՌԴ-ն զենք է վաճառում, մեզ հետ պատերազմական վիճակում է:

– Պատահական չէր ռուսական զորքերի հրամանատար Անդրեյ Ռուզինսկու հայտարարությունը, թե ցանկացած որեւէ բախում` ռուսական զորքերը կմիջամտեն: Հիմա ընդհանուր գաղափարախոսությունը, կարծում եմ, այն է, որ Հայաստանին վտանգ սպառնալու դեպքում ոչ միայն ՌԴ-ն, այլեւ Մաքսային միության անդամ պետություններն իրենց պարտավորություններն ունեն կամ կունենան:

– Պարոն Սահակյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եւ Ռուսաստանի փոխհարաբերությունները: Արդյո՞ք դրանք երկու իրավահավասար պետությունների հարաբերություններ են:

– Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը հսկայածավալ պետություն լինելով՝ հանկարծ պիտի մտածի, որ Հայաստանը իրավահավասար է, կամ պիտի մտածի, թե Հայաստանին այնպիսի ճնշումների ենթարկի, որ ձուլվի ՌԴ հետ: Այս խնդիրը չէր կարող լինել: Եթե լիներ, Սովետական Միությունը չէր փլվի: Եթե պետություններն այդ ճանապարհով գնային, 1950-ականներին գաղութացումը չէր վերանա: Հավասարը հավասարի են, այլ բան չի կարող լինել: Հայաստանի քաղաքական էլիտայից բացի, կան ազգային ծանրակշիռ ուժեր, որոնք երբեք ու երբեք չեն կարող թույլ տալ, որ մեր երկրի սուվերենությունը կորի: Եվ այդ վտանգն այս պահին չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում