Արքայադուստր Դիանայի ամենառոմանտիկ և շքեղ «Հեքիաթ» զգեստը կդառնա Kerry Taylor-ի աճուրդի լոտերից մեկը: Որոշ գնահատականների համաձայն՝ կախարդական հագուստի գինը կարող է հասնել 80 հազար ֆունտ սթեռլինգի, փոխանցում է The Mirror հրատարակչությունը:
«Դյագիլյով» հավաքածուի զգեստը ստեղծվել է 1986 թ.՝ դիզայներներ Դևիդ և Էլիզաբեթ Էմանուիլների կողմից, ովքեր հանդիսացել են արքայադստեր հարսանեկան զգեստի հեղինակները: Մոդելը ստեղծվել է ատլասից և օրգանզայից, զարդարված է ոսկե փայլերով, մարգարտով: Արքայադուստր Դիանան շատ էր սիրում այդ զգեստը և դրանով մի քանի անգամ հայտնվել է հանրության մեջ:
Աճուրդը կմեկնարկի Լոնդոնում՝ դեկտեմբերի 3-ին:








































