Wednesday, 01 07 2026
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում

Դա բարեկամության սոուսով ռուսական օկուպացիայի ամրագրման հուշարձան է. Սաքունց (տեսանյութ)

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն այն կարծիքին է, որ այսօր բերման ենթարկելով քաղաքացիական ակտիվիստներին՝ իշխանությունն ակնհայտ քաղաքացիների բողոքի ցույցը խափանելու, ամեն հնարավոր տարբերակներով խոչընդոտելու նպատակ ուներ: Սակայն ցույցը հաջողվեց, քանի որ, նրա խոսքով, հանդարտ չանցավ, ինչպես իշխանությունները կցանկանային.

«Մենք ցույց տվեցինք, որ Սերժ Սարգսյանը չի կարող հանդես գալ ՀՀ քաղաքացիների անունից, մենք ցույց տվեցինք, որ դեմ ենք Մաքսային միությանը, միաժամանակ ցույց տվեցինք, որ մեր այն համոզմունքները, որ այն, ինչ ՀՀ-ում կատարավում է, ապօրինությունների մի ամբողջ շարք է, որի հետ եթե մենք հաշտվենք հետագայում էլ, կամրագրվի ՄՄ-ին անդամագրմամբ, այսինքն՝ կդառնանք ապօրինության համակարգի մասը և կզրկվենք մեր իրավունքների պաշտպանության հնարավորություններից, որը Սերժ Սարգսյանը և հպատակները ուզում են հետևողականորեն ամրագրեն»,- ասաց Արթուր Սաքունցը:

Պատասխանելով այն հարցին, թե այն, որ հայ-ռուսական բարեկամության հուշարձանի բացմանը ներկա էր ոչ թե Պուտինը, այլ ՌԴ տրանսպորտի նախարարը, արդյոք արհամարհանք չէ՞ր, Արթուր Սաքունցը նկատեց, որ եթե Պուտինը վայրէջք է կատարում Գյումրիում՝ 102-րդ ռուսական բազայում, դրանով ասում է, որ առաջին հերթին իր համար նշանակություն ունի ռուսական բազան, ոչ թե ՀՀ-ն: Բարեկամության հուշարձանն Արթուր Սաքունցն անվանում է «բարեկամության սոուսով ռուսական օկուպացիայի ամրագրման հուշարձան»:

«Խիստ վիրավորական է, երբ քո նախագահի լիազորություններն իրականացնող անձը Ռուսաստանի տրանսպորտի նախարարի հետ է բացումը կատարում, այսինքն՝ մեզ մոտ նախագահի պաշտոնը հավասարեցված է ՌԴ տրանսպորտի նախարարի պաշտոնին: Սա է, որ մենք չէինք կարող հանդուրժել, բայց ամենից կարևորը՝ որ ըստ էության, իրավական ժողովրդավարական պետության հատկանիշների ոչնչացումից հետո Սերժ Սարգսյանն անցել է վերջին հատկանիշի ոչնչացմանը՝ ինքնիշխանության հատկանիշի ոչնչացմանը, որը մարտահրավեր է յուրաքանչյուրիս»,- հավելեց Արթուր Սաքունցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում