Շարունակում ենք ռետրո լուսանկարների շարքը:
Այս անգամ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Տոմաշ Ռոսիցկիի լուսանկարն` արված 2001 թվականին, երբ նա 20 տարեկան հասակում պայմանագիր կնքեց Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ` ստանալով 10 համարի մարզաշապիկը:
Հիշեցնենք, որ դորտմունդյան ակումբում ներկայումս այդ համարի ներքո է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:









































