Համացանցում ինքնասպանության փորձին 200 մարդ է հետևել: Օգտատերերն օգնել են երիտասարդին և խորհուրդներ են տվել նրան, հաղորդում է The Daily Mail-ը:
Երիտասարդը, ում մասին հայտնի է միայն այն, որ նա Կանադայում ուսանող է, ցնցել է Հյուսիսային Ամերիկան առցանց հեռարձակվող ինքնասպանության փորձով: 20-ամյա երիտասարդը, ով որպես Սթիվեն է ներկայացել, համացանցում գրել է, որ արդեն մի քանի ժամ ինքնասպանության պատրաստություններ է տեսնում:
Հենց որ 4chan ռեսուրսի առցանց դիտմանը հեռարձակման համար առավելագույն թույլատրված 200 մարդ է միացել, Սթիվենը մի բուռ քնաբեր է խմել, այնուհետև իր սենյակի անկյունում կրակ է վառել:
Համացանցի օգտատերերի մի մասն օգնել է նրան խորհուրդներով, մի մասն էլ պահանջել է դադարեցնել մեկնաբանությունները և չխանգարել դիտումը:
20 րոպե անց բնակարան են մտել հրշեջները: Տեսագրության մեջ, որը մինչև այժմ էլ հասանելի է համացանցում, երևում է, թե ինչպես են հրշեջները երիտասարդին դուրս բերում սենյակից: Ներկա պահին հայտնի չէ՝ արդյոք նա կենդանի է մնացել, թե ոչ:
Որոշ տվյալների համաձայն՝ Սթիվենը Կանադայի Գվելֆի համալսարանի ուսանող է: Համալսարանական հրատարակչությունը գրել էր հանրակացարանի սենյակներից մեկում հրդեհից տուժած ուսանողի մասին, իսկ անանուն օգտատերն էլ 4chan-ում հաստատել էր այդ հաղորդագրությունը՝ հայտարարելով, որ անձամբ է ճանաչում այդ երիտասարդին, ով վերջերս խնդիրներ ուներ ընկերուհու և ծնողների հետ:











































