Բիրմինգհեմի համալսարանի հնագետ Ելենա-Պերես-Ալվարոն կոչ է արել միջազգային կանոններ մշակել, որոնք կվերաբերեն գիտական հետազոտություններում հնագիտական նյութերի կիրառմանը:
Rosetta ամսագրում տպագրված իր հոդվածում նա նշում է, որ տարրական մասնիկների դետեկտորներում հին հռոմեական կապարե ձուլակտորների կիրառումը ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում և կարգավորման կարիք ունի:
Այսօր ստացվող կապարի կազմի մեջ առկա է նույն ռադիոակտիվ Pb-210 իզոտոպը,որի ռադիոակտիվությունը հին հռոմեական կապարե սալիկներում 100 հազար անգամ ցածր է: Սակայն ֆիզիկայի փորձերի ժամանակ, երբ շատ հազվագյուտ երևույթների բացահայտումը մեծ կարևորություն ունի, Pb-210-ի ռադիոակտիվության մակարդակը կարող է շատ կարևոր նշանակություն ունենալ:







































