YouTube-ում Associated Press-ի օգտահաշվում տեղադրվել է կլիմայական տարօրինակ, սակայն հրաշալի երևույթ, որը ֆիքսել է Հյուսիսային Դակոտայի թոշակառու ինժեներ Ջորջ Լեգերինգը:
Նա Շայեն գետում սառույցի հազվագյուտ պտտվող սկավառակ է հայտնաբերել:
Նրա կարծիքով՝ դա կարող է առաջանալ գետում հակահոսանքի հետ ցուրտ, խիտ օդի բախումից:








































