Friday, 12 06 2026
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին

Հայաստանի բանկային համակարգի արդյունավետությունը ցածր է. World Bank

Համաշխարհային բանկը օրերս Հայաստանի մասին շատ հետաքրքիր հետազոտություն հրապարակեց՝ «Հայաստանի Հանրապետություն. Կուտակում, մրցակցելիություն և միակցություն» վերնագրով, որտեղ բազմաթիվ ուշագրավ դիտարկումներ կան Հայաստանի բանկային համակարգի մասին: Առանձնացնենք դրանցից մի քանիսը:

1. Հայաստանի բանկային համակարգը դրված է ամուր հիմքերի վրա և արագ զարգանում է, սակայն մեծության, արդյունավետության և նորարարության առումով այն դեռևս զիջում է համեմատելի երկրների մեծ մասին:

Սա ուշագրավ է այն առումով, որ նախկինում միշտ մեր բանկային համակարգը համարվել է տարածաշրջանում լավագույններից մեկը: Օրինակ` 2012-2013թթ. համաշխարհային մրցունակության զեկույցում Հայաստանը բանկային գործունեության ցուցանիշով 144 երկրների շարքում զբաղեցնում էր 51-րդ տեղը և այդ առումով, Էստոնիայից բացի, շրջանցել էր բոլոր համեմատելի երկրներին:

Պարզվում է, սակայն, որ մասնավոր հատվածի կողմից տնտեսության վարկավորումը Հայաստանում 2012թ. կազմել է մոտ 32%՝ զգալիորեն զիջելով Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) 41.9% միջին ցուցանիշին: Ընդ որում՝ վարկավորումն ըստ մարզերի և Երևան քաղաքի շատ անհամաչափ է: Երևանում բնակվում է Հայաստանի բնակչության շուրջ մեկ երրորդը, սակայն իրականացվում է բանկային վարկավորման երկու երրորդն ու վարկային կազմակերպությունների վարկավորման 56%-ը:

2. Հայաստանում ամենացածրերից է նաև ավանդների ներգրավման ցուցանիշը: «2010թ. վերջի դրությամբ ԵԿԱ-ի 40.3% միջինի համեմատ՝ Հայաստանում ավանդներ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում էր 23%»,- ասված է զեկույցում: Ընդ որում՝ մարդիկ Հայաստանում գերադասում են իրենց խնայողությունները պահել հիմնականում արտարժույթով: Արտարժույթով ավանդները կազմում են ընդհանուր ավանդների 70%-ը: «Խնայողությունների դոլարայնացման բարձր մակարդակը մասամբ պայմանավորված է սփյուռքահայությունից ստացվող մեծածավալ մասնավոր փոխանցումներով, մասամբ էլ՝ ազգային արժույթի նկատմամբ համընդհանուր վստահության բացակայությամբ և արժեզրկման մտավախությամբ»,- ասվում է զեկույցում:

3. Թեև Հայաստանում շատ է խոսվում միկրո, փոքր ու միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) վարկավորման մասին, և տարբեր ծրագրեր են իրականացվում դրա համար, սակայն ՀԲ մասնագետները գտնում են, որ ՓՄՁ-ների համար վարկերի մատչելիությունը սահմանափակ է՝ նրանց և վարկատուների «սահմանափակ հնարավորությունների և փոխադարձ վստահության պակասի պատճառով»:

ՄՓՄՁ-ների վարկավորումը ընդհանուր վարկավորման մեջ փոքր է մի քանի պատճառներով: ՄՓՄՁ-ները չեն կարող ցույց տալ, որ ի վիճակի են վարկը մարել: Օրինակ` նրանց մոտ կարող են բացակայել ֆինանսական կառավարման և մարքեթինգի տեխնոլոգիաներն ու ունակությունները: Բացի այդ, նրանք կարող են չունենալ պարզագույն գիտելիքներ` հաշվետվություններ ներկայացնելու հարցում, կամ կարող են ուղղակի խուսափել բանկերին ու վարկային կազմակերպություններին իրենց ֆինանսների վիճակի մասին տեղեկություններ տալուց:

«Վարկատուները, իրենց հերթին, հաճախ չեն վստահում ՄՓՄՁ-ների կողմից ներկայացվող տեղեկատվությանը կամ չունեն նրանց վարկավորման հայտերը գնահատելու համար անհրաժեշտ կարողություններ: Ավելին` շատ դեպքերում վարկատուները բավարարվում են փոքրաթիվ վստահելի հաճախորդների վարկավորմամբ և չեն ձգտում լայնացնել հաճախորդների շրջանակը, և թեպետ գոյություն ունեն ՄՓՄՁ-ների ֆինանսական կարողությունների հզորացմանն ուղղված զարգացման ծրագրեր, դրանք դեռևս նշանակալի արդյունքներ չեն տվել, մի բան, որ պայմանավորված է դրանց բարձր ծախսատարությամբ: Օրինակ` ՓՄՁ-ների զարգացման ազգային կենտրոնը տեխնիկական օժանդակություն և վարկային երաշխիքներ է տրամադրում շուրջ 800 ՓՄՁ-ների, սակայն դա Հայաստանում գրանցված ՓՄՁ-ների 1%-ից քիչ է կազմում»,- ասվում է զեկույցում:

4. «Հայաստանի բանկային համակարգը կոնսոլիդացված չէ, և ընդհանուր առմամբ դրա արդյունավետությունը ցածր է»:

Մեր բանկերը համեմատաբար փոքր են, նույնիսկ ամենամեծ բանկի բաժնետիրական կապիտալը չի գերազանցում 100 մլն դոլարը: Սա նշանակում է, որ ամենամեծ բանկը մեկ վարկառուին կարող է տալ առավելագույնը 20 մլն դոլար վարկ: «Այդ պատճառով առևտրային բանկերը զրկված են խոշոր ներդրումային ծրագրեր ֆինանսավորելու հնարավորությունից: Փորձագետների կարծիքով` ոլորտի արդյունավետության բարձրացման, այդ թվում` արդիական ՏՀՏ-ների ներդրման դեպքում հնարավոր է մինչև 1.5 տոկոս կրճատել բանկային տոկոսադրույքները»,- ասված է զեկույցում:

Զեկույցում խոսվում է նաև բանկային գրավի հետ կապված թերությունների, տոկոսադրույքի բարձր սպրեդի, կորպորատիվ ոլորտի քիչ լծակների և այլ խնդիրների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում