Ամերիկայի Մասաչուսեթս նահանգում միմյանց են բախվել 65 մարդատար և 4 բեռնատար մեքենաներ: Վուսթեր քաղաքի մոտ տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով տուժել է գրեթե 35 մարդ, նրանցից երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել: Վթարի պատճառով մայրուղու երթևեկությունը դադարեցվել է:
Բախված և վնասված մեքենաների շղթան ձգվել է մոտ 450 մ՝ ITAR-TASS-ին հայտնել է սերժանտ Սթիվեն Մարշը: Վթարի հիմնական պատճառ է համարվում սառցակալված ճանապարհը:










































