Հանձնաժողովը, որը քննարկում է Եգիպտոսի ապագա սահմանադրության դրույթները, հետաձգել է նախագծի երկու հոդվածների քվեարկությունը, որոնք սամանում են երկրում նախագահական ընտրությունների անցկացման ժամանակացույցը:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, հանձնաժողովի անդամների մեծ մասը կողմ է արտահայտվել սկզբում նախագահական, այնուհետև խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն: Այն դեպքում, երբ զինված ուժերի կողմից մշակված «ճանապարհային քարտեզի» համաձայն՝ երկրում սկզբում նախատեսվում է անցկացնել նոր սահմանադրության նախագծի հարցով հանրաքվե, որից հետո հաջորդ տարի կկայանան խորհրդարանական ընտրություններ, իսկ ամռանը` նախագահական:
Քվեարկության ընթացքում այս գաղափարին աջակցել է հանձնաժողովի միայն 50 ներկայացուցիչներից 28-ը, այսինքն կեսից քիչ ավել, իսկ կանոնադրության համաձայն՝ անհրաժեշտ էր հավաքել 75 %: Մյուս անդամների կարծիքով` սկզբում երկրում պետք է անցկացնել նախագահական ընտրություններ:









































