Երևանը պատրաստվում է վաղը՝ դեկտեմբերի երկուսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ՀՀ կատարելիք պետական այցին: Չնայած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի երեքի` ՄՄ-ին միանալու ցանկության հրապարակայնացումից հետո երկրում ահագնացել են հակառուսական տրամադրություններն, այս օրերին քաղաքում հայկական դրոշի կողքին ՀՀ ռազմավարական դաշնակից երկրի` ՌԴ-ի պետական դրոշն է, քանի որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերի համաձայն ՀՀ-ում է լինելու ՌԴ նախագահը:








































