Անցած տարի Փարիզյան ավտոսրահում ներկայացվել է Jaguar F-Type ավտոմեքենան, որը ճանաչվել է վերջին մի քանի տարիների ընթացքում ստեղծված ամենագեղեցիկ ավտոմեքենաներից մեկը: Հիմա հասել է կուպեի հերթը: Գեղեցկությամբ այն չի զիջում իր նախորդին, իսկ կոշտ տանիքը դիզայնին հավելել է որոշակի հավասարակշռվածություն:
Ավտոմեքենայի բազային տարբերակը հագեցած է 335 ձիաուժ հզորությամբ, 3,0 լ տարողությամբ V6 շարժիչով: Ավտոմեքենայի երկրորդ տարբերակը 375 ձիաուժ հզորությամբ V6 շարժիչ ունի, իսկ երրորդ տարբերակը 542 ձիաուժ հզորությամբ V8R շարժիչով է: Բազային տարբերակի արժեքը 66 հզ. դոլար է, երկրորդ տարբերակը 78 հզ. դոլար է, իսկ երրորդը՝ 99,8 հզ. դոլար:






































