ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի երկնքում իրար են բախվել երկու ինքնաթիռ` պարաշյուտիստներով: 3.5 կմ բարձրության վրա տեղի ունեցած պատահարը նկարահանել են մարզիկների սաղավարտների վրա տեղակայված տեսախցիկները` հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Հարվածի ուժը պարաշյուտիստներին դուրս է նետել: Օդանավերից մեկը կորցրել է թևը, այրվել է և ընկել գետնին: Օդաչուին հաջողվել է դուրս թռչել պարաշյուտով: Մյուս օդաչուին հաջողվել է բարեհաջող վայրէջք կատարել:
Վթարի հետևանքով տուժածներ չկան: Բոլոր պարաշյուտիստները շատ փորձառու են եղել և կարողացել են կողմնորոշվել արտակարգ իրավիճակում:











































